>

Հայրը պառկեցնում է 3 տարեկան աղջկան քնելու, պատմում է նրան հեքիաթ և լսում, թե ինչպես է աղջիկը աղոթում ասելով հետևյալ խոսքերը՝

«Աստված իմ, օրհնիր մորս, օրհնիր հորս, օրհնիր տատիկիս և հաջողություն պապիկ»։

Երեխայի հայրը զարմացած հարցնում է․




Քոչարյանի զոհերը

— Ինչու՞ հրաժեշտ տվեցիր պապիկին աղջիկս։ Փոքրիկ երեխան պատասխանում է․


— Չգիտեմ հայրիկ, ինձ թված, թե այդպես է հարկավոր անել։





Հայրը քմծիծաղ տվեց և գնաց։ Հաջորդ օրը պապիկը մահացավ։ Երեխայի հայրը մտածեց, որ դա պարզապես տարօրինակ համընկնում էր։

Մի քանի ամիս անց իրավիճակը կրկնվեց, սակայն այս անգամ աղջիկը ասաց՝ «Աստված իմ, օրհնիր մորս, օրհնիր հորս և հաջողություն տատիկ»։ Հաջորդ օրը մահացավ նրա տատիկը։

— Աստված իմ, ի՞նչ է կատարվում, — մտածում էր հայրը։


– Իմ աղջիկը կարողանում է շփվել վերին ուժերի հետ։

Մի քանի շաբաթ անց, երբ երեխան աղոթում էր քնելուց, հայրը լսեց, թե ինչ է նա ասում։

«Աստված իմ, օրհնիր մորս և հաջողություն հայրիկ»։ Տղամարդը շոկի մեջ էր։ Նա ամբողջ գիշեր չքնեց, շատ շուտ դուրս եկավ տնից և գնաց գրասենյակ։

Ամբողջ օրը նա չէր հանգստանում և անընդհատ նայում էր ժամին։ Նա մտածում էր, որ հարկավոր է դիմանալ մինչև կեսգիշեր և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։



Գրասենյակը անվտանգ էր թվում, դրա համար էլ նա որոշեց չվերադառնալ տուն աշխատանքից հետո և մնալ այնտեղ։ Նա անընդհատ սուրճ էր խմում, նայում էր ժամին և վախենում ամեն մի ձայնից։ Վերջապես կեսգիշեր էր։ Տղամարդը շունչ քաշեց, թեթևացավ և գնաց տուն։

Տանը նրան սպասում էր կինը, ով ասաց՝

—Դու դեռ երբեք այդքան չէիր մնացել աշխատավայրում։ Ի՞նչ է պատահել։

Նա պատասխանեց՝

—Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր։ Լսելով դա, նրա կինը պատասխանեց՝

—Մտածու՞մ ես, որ դու վատ օր ես ունեցել։ Դու չես հավատա, երբ իմանաս ինչ է այսօր տեղի ունեցել։ Այս առավոտ իմ ղեկավարը մահացավ հենց ժողովի ժամանակ։

Աղբյուր՝ Hayinfo.net


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->