>

Ցավում եմ, որ 2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների նոր ալիքի օր: Ոստիկանության 6-րդ վարչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանը:


Հիշեցնենք, որ այսօր ոստիկանական դիմակավորված ուժերը բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Ավելի ուշ բերման ենթարկվեցին նաև Ադեկվադի անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը:








Քոչարյանի զոհերը

Աշոտյանի խոսքերով, սիմվոլիկ է, որ հենց բանակի օրվա շրջանակներում իշխանությունները թշնամիներ են որոնում, թշնամանք սերմանում, վհուկների որս կազմակերպում. «Կարծում եմ, որ այս տրագիկոմեդիայով փորձում են լուծել այս 3-4 օրվա ընթացքում տապալված տեղեկատվական-քաղաքական օրակարգի հարցը, փորձում են վախեցնել ընդդիմախոսներին, այլախոհներին, գուցե շեղում են տեղեկատվական հոսքերը 2 օր հետո կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ: Բոլոր դեպքերում այս քայլը վկայում է այն մասին, որ իշխանությունն իրոք ադեկվատ չէ, ինչը տեսանելի էր դեռ 1,5 տարի առաջ»:


Աշոտյանն ասաց, որ հարցի մասին խոսել է նաև կուսակցության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հետ. «Մենք կհետևենք իրադարձություններին և հարկ եղած դեպքում կոսւակցության անունից հայտարարություն կտարածենք: Բոլոր դեպքերում ես խոստանում եմ անել այնպես, որ այդ ռեպրեսիաները հասանելի լինեն միջազգային հանրությանը: Այս իշխանությունները գալարակցկվում են, որ միջազգային գործընկերները հստակ գնահատականներ են տալիս: Այս դեպքը նույնպես կդառնա միջազգային հանրության ուսումնասիրության առարկա»:

Աշոտյանի խոսքերով, տղաների այստեղ գտնվելը նաև ահազանգ է նրանց համար, ովքեր հիասթափվել են ռեժիմից, բայց դեռ վախենում են բարձրաձայնել. «Ես այստեղ եմ աջակցելու իմ գործընկերներին: Հայաստանում ազատ խոսքը պաշտպանության կարիք ունի: Իսկ նման բաներ անում են հարևան երկրում, որտեղ այլախոհների գրպանները թրմանյութ են գցում: Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկի գրպանում: Սա շատ տհաճ է ու պրիմիտիվ»:



Сообщение Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->