>

Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում Սիզրան-Վոլգոգրադ մայրուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի ժամանակ մարդատար եւ բեռնատար մեքենաներ են բախվել, ինչի հետեւանքով Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներից մեկը մահացել է։









Քոչարյանի զոհերը

«Регион 64» լրատվական գործակալության տվյալներով, հայկական պետհամարանիշով մինիվենում եղել է երեք ուղեւոր՝ հայրը որդիների հետ։

«Ղեկին եղել է Արամայիս Քերոբյանը, իսկ ուղեւորների բազկաթոռներին՝ նրա երկու որդիները՝ 21-ամյա Վանիկը եւ 23-ամյա Զավենը։ Կրտսեր որդին մահացել է»,- հայտնում է գործակալությունը։




Ընտանիքի ավագ որդին հիվանդանոցում է՝ գլխուղեղի եւ բաց գանգուղեղային վնասվածքով, իսկ հայրը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք եւ բութ վնասվածք որովայնի շրջանում։ Ուսումնասիրվում են ավտովթարի հանգամանքները։

Сообщение Ռուսաստանում ՃՏՊ-ի հետեւանքով 23-ամյա հայ երիտասարդ է զոհվել. եղբայրն ու հայրը հիվանդանոցում են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->