>

Կան խոտաբույսեր և համեմունքներ, որոնք իրենցից ներկայացնում են հզոր հակաբիոտիկ։ Ստորև ներկայացված բույսերը կանոնավոր կերպով ավելացրեք սնունդի մեջ։

Օրեգանո՝ միկրոբների դեմ

Օրեգանոն իտալական խոհանոցի անբաժան մասնիկն է։ Առանց դրա չեն պատրաստվում պիցցաներն ու պաստաների սոուսները։ Սակայն դուք կարող եք օրեգանո ավելացնել ձվածեղի, ապուրների, աղցանների մեջ։




Քոչարյանի զոհերը


Ծիտրոն՝ տոնիզացնում է





Ծիտրոնը հաճելի համ է հաղորդում ջեռոցում պատրաստված ուտեստներին, տապակած բանջարեղենին, նաև հաճախ օգտագործվում է միսը կամ ձուկը մարինացնելու համար։

Ծիտրոնը տոնիզացնող և ամրացնող միջոց է։ Կանոնավոր կիրառման դեպքում այն կարող է ազատել սթրեսից, լարվածությունից, լավացնել վիճակը՝ նևրոզի և ընդհանուր հյուծվածության ժամանակ։

Ուրց

Ուրցը կարելի է օգտագործել և ուտեստների մեջ, և թուրմ պատրաստելու և խմելու համար։


Ավելացրեք այն սնունդ պատրաստելիս և ապուրների, և աղցանների, և շոգեխաշած ուտելիքի մեջ։

Քրքում՝ քաղցկեղի դեմ

Քրքումը ամենից շատ օգտագործվում է հնդկական խոհանոցում։ Քրքումը հիանալի համադրվում է աղացած կարմիր պղպեղի, կոճապղպեղի, սխտորի և այլ համեմունքների հետ։ Քրքումը կարող եք ավելացնել գրեթե բոլոր ուտեստներին։



Վերջին հետազոտությունների արդյունքներին համաձայն՝ քրքումն օգնում է կանխարգելել քաղցկեղը։

Շալֆեյ՝ բորբոքումների դեմ

Շալֆեյը հիանալի համեմունք է տապակած բանջարեղենի, մսի և ձկան համար։

Մի պտղունձ չորացրած շալֆեյ ավելացրեք սնունդի մեջ՝ պատրաստելու ընթացքում։

Շալֆեյը արդյունավետ օգնում է մրսածության և կոկորդի ցավի ժամանակ։

 

Сообщение 5 համեմունք, որոնք ոչնչացնում են բակտերիաները և պաշտպանում բջիջները քաղցկեղից появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->