>

Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքում գրել է.




Քոչարյանի զոհերը

Արթուր Վանոցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից համագործակցում էր Նարեկ Մալյանի հետ:





Եվ ես հիմա չեմ խոսի մանր ուծեչկեք կազմակերպելու մասին, ինչպիսին էր, ասենք, փետրվարին ՊՎԾ-ի գործով ԱԱԾ-ում առկա գաղտնի ինֆոն Նարեկի միջոցով հրապարակելը: Չեմ հիշեցնի նաև աղբամանի պատմության մեջ ուժայինների պահվածքի մութ կողմերը: Ավելի լուրջ բան կա:

Հունիսի սկզբին, երբ դեռ մի քանի հոգի մարդ գիտեր, որ Արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում է Ռուստամ Բադասյանի թեկնածությունը (ում Վանեցյանը դեռ ՊԵԿ-ից տանել չէր կարողանում), այդ մասին սկսեց խոսել, նույնիսկ գոռալ, Նարեկ Մալյանը:


Շատ արագ ինչ-որ հրաշքով Նարեկի ձեռքում հայտնվեցին Ռուստամի բժշկական փաստաթղթերը և մեր պրոֆեսիոնալ ՓՌշիկի ապատեղեկատվական արշավի հիմնական թիրախը դարձավ Ռուստամ Բադասյանը:

Կարճ ժամանակ անց նաև պարզ դարձավ, թե ինչու էր Վանեցյան Արթուրը դեմ Ռուստամին: Եվ հարցը միայն այն չէր, որ ՊԵԿ-ում Ռուստամը հակազդում էր Արթուրի ապօրինի ներգործությանը ու տարբեր պաշտոններում հարազատների նշանակմանը: … Ռուստամը բերելու էր ժողովրդավարական ռեֆորմներ, որոնք հոգով չեկիստները տանել չեն կարողանում (ընդորում, այդ ռեֆորմների որոշ բաղադրիչներ փոխում են երկրում չեկիստների դերը):



Հայաստանում ընդհանում է պայքար deep state-ի (համակարգում մնացած հին կոռուպցիոներների) և ժողովրդավարության միջև: Եվ համակարգում մնացած բազում կոռուպցիոներները գիտեն, թե ում միջոցով և ում թիրախավորեն, որ ժողովրդավարությունը չամրապնդվի:

Եթե ուժային համակարգը չզտվի կոռուպցիոներներից, ապա նախկին սիստեմի մոբիլիզացիան կլինի անխուսափելի:

Сообщение Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից համագործակցում էր Նարեկ Մալյանի հետ․ Դանիել Իոանիսյանը փաստեր է հրապարակել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->