>

Հայ արվեստագետները մշտապես մեծ ճանաչում ու փառք են վայելում արտերկրում, ինչպես նաև միջազգային մրցույթներում մեր երկիրն ու ազգը ներկայացնելիս։ Հերթական նման առիթն է ստեղծվել․ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն աշխարհում լավագույնն է ճանաչվել՝ շվեյցարակ «Credit Swiss»-ի կողմից արժանանալով «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը։




Քոչարյանի զոհերը

Նա ստացել է նաև 75000 շվեյցարական ֆրանկ պարգև՝ երաժշտության ոլորտում ամենաթանկարժեք պարգևներից մեկը դարձնելով նվաճումը։ Նրա տաղանդը բարձր են գնահատել մշակույթի ականավոր մարդիկ՝ Լյուցեռնի համաժողովի տնօրեն Միխայիլ Գաֆլիգերի գլխավորությամբ։






Այս հաղթանակը թույլ կտա Սերգեյին հանդես գալ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում՝ Գուստավ Դուդամելի դիրիժորությամբ։ Դա տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։



Անհավանական է պարզապես։ Սա մեծագույն նվաճումներից է ինչպես մեր արվեստի ոլորտի, այնպես էլ պարզապես յուրաքանչյուր հայի համար։ Նման բարձր պատվի շատ քչերն են արժանանում ու Խաչատրյանի նվաճումը եզակիներից է հայերի շրջանում։

Сообщение Սերգեյ Խաչատրյանն աշխարհում լավագույնն է ճանաչվել․ ապշեցուցիչ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->