>

Սերժ Սարգսյանն այսօր ասել է մեր բանակը ձախողում չի ունեցել։
Ճիշտ է, բանակը, 18 տարեկան զինվորը չի ձախողել։




Քոչարյանի զոհերը

Ձախողել եք դո՛ւք։
Բանակի մասին խոսելուց առաջ հիշե՛ք, թե ոնց եք պահել այդ բանակին։ Բանակին զրկել էիք ամեն ինչից,զինվորի բաժինը մաս֊մաս արել, զինվորին դարձրել էիք գերի սեփական սահմանին, կերակրել եք ինչով պատահի, որովհետև ձեզ ուժեղ զինվոր պետք չէր, ձեզ գլխաքանակ էր պետք։





Դուք ինքներդ էլ ապրիլյան պատերազմում անակնկալի եկաք, երբ 18 տարեկան զինվորները կյանքի գնով պահեցին սահմանը։Դա Ձեր շնորհքը չէր, դա չվերագրեք Ձեզ։


Դուք նույնիսկ Արմենակ Ուրֆանյանին ազգային հերոսի կոչում չտվեցիք, շատ համարեցիք, քանի որ խառնել էր Ձեր պլանները ու չէր ենթարկվել Ձեր նահանջի հրամանին։
Ձերը ապրիլի 2֊ին՝ էդ տղերքի հիշատակի օրը, հրավառություն անելն էր, երբ հարյուրից ավելի զոհերի ծնողներ Եռաբլուրում մղկտում էին կորստի ցավից։



Հ.Գ. սո՛ւս մնացեք գոնե, ով էլ գնա ու ով էլ գա, Դուք վերադարձ չունեք, դուք հաստատ մերժվել եք հավիտյանս։

Yelena Zohrabyan

Сообщение Դուք նույնիսկ Արմենակ Ուրֆանյանին ազգային հերոսի կոչում չտվեցիք, շատ համարեցիք, քանի որ․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->