>

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, ԱԱԾ նախկին տնօրենը նախօրեին հայտարարել է, որ իշխող թիմն իր ներսից պետք է ընտրի նոր վարչապետ։ Սա ի՞նչ է նշանակում։




Քոչարյանի զոհերը

Սա երկու բան է նշանակում. նախ ԱԱԾ նախկին տնօրենն ինչ ասի-չասի, նա իրավունք չունի այդպես խոսել, սա բարոյականության խնդիր է։ Աշխարհում որևէ տեղ տեսե՞լ եք, որ հատուկ ծառայության աշխատակիցը, այն էլ ղեկավարը, ամեն օր խոսի ինչ-որ բաների մասին, եթե անգամ հանիրավի ազատված լինի աշխատանքից։ Երկրորդ, նա պառակտում է փորձում մտցնել և արտաքին կառավարում։






Արտաքին կառավարումը կարող է ներքին աղբյուր ունի, կարող է արտաքին աղբյուր ունենալ։ Սա նշանակում է, որ այսօրվա իշխանությունը պետք է հարցը քննի և Վանեցյանին կոչումազրկի, ուսադիրները վերցնի և հատուկ հսկողություն սահմանի նրա վրա։ Այդպիսի մարդիկ կարևորագույն տեղեկատվության կրողներ են։

Սա խայտառակություն է, ում աշխատանքից ազատում են, միանգամից ընդդիմադիր է դառնում։ Դավիթ Շահնազարյան կա, ինքն էլ է եղել հատուկ ծառայության ղեկավար։ Այդպիսի մարդիկ որքան էլ ցանկանան, որքան էլ կաշվից դուրս գան, ընդդիմադիր չեն կարող դառնալ, քանի որ իրենց անցյալը կախված է իրենց ոտքերից։ Ամենատարօրինակն այն է, որ մեր ԱԱԾ-ն բացատրություն չի տալիս Վանեցյանի վարքագծի մասին, ինչպես որ ժամանակին բացատրություն չտվեց Գառնիկ Իսագուլյանի վարքագծին։

Երբ օրեր առաջ խուզարկում էին Հրայր Թովմասյանի տունը, նա հորդորով դիմեց Արթուր Վանեցյանին, որ սկսի խոսել։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք հոգի են իմացել այդ խոսակցության մասին, ենթադրվում է մեկը եղել է Վանեցյանը, մեկը Հրայր Թովմասյանը և Նիկոլ Փաշինյանը։ Վանեցյան-Թովմասյան տանդեմը ի՞նչ կարող է անել։


Դաշնամուրի տարբեր ստեղներն են, ոչ մի բան չկա։ Ես կարծում եմ՝ մենք շատ ենք դրանց վրա ուշադրություն դարձնում, այս աղմուկ անողները Հայաստանում մի 200 մարդ են, նախկին իշխանության շահառուները, ուղղակի ժողովրդի նյարդերն են ուտում, այդքան բան։ Իշխանությունը շատ արագ դրանց հարցերը պետք է լուծի, որովհետև երկար այսպիսի իրավիճակ պահելը բարոյալքում է ժողովրդին։ Մարդիկ ասում են՝ էս ի՞նչ երկիր է, ի՞նչ իշխանություն է։ Ո՞նց կարող է ԱԱԾ նախկին տնօրենը գիշեր-ցերեկ հենց էնպես խոսել։ Կամ Սահմանադրական դատարանի հարցը այսպես մնացել է. թող սահմանադրական փոփոխություններ անեն, հարցը փակեն, գնա։ Թող դիմեն ժողովրդին, հանրաքվե անեն, ժողովուրդը բոլոր հարցերը կլուծի։

Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ դատի է տալու Նիկոլ Փաշինյանին։



Թող տա, բայց մինչ այդ թող սահմանադրական հանրաքվե անեն, ժողովուրդը դրանց հարցերը կլուծի և պատասխանատվության կենթարկի։

Վերջին շրջանում շատ խոսվեց հեղաշրջման փորձի մասին, որին Փաշինյանը կոչեց հիբրիդային։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։

Ես դեռ օգոստոսին չէի ասե՞լ, որ նման բաներ կարող են լինել։ Ձեզ թվում էր նախկինները հանգիստ նստելու էին տեղնե՞րը։ Պատասխան են տալու։ Հավանաբար, սրանց հետ կատարվող ինչ-որ բաներ կան, դրա համար ուզում են քաղբանտարկյալ դառնան։ Դե հիմա, Հայաստանում ում կպնում ես, դառնում է քաղբանտարկյալ։ Պրիմիտիվ հնարք է։ Կառավարել եք, չի ստացվել, գնացեք, տուն, ի՞նչ է պատահել։

Ձեր կարծիքով՝ իշխանությունը շա՞տ ուշացրեց նախկինների կատարած չարաշահումների բացահայտման և նրանց պատասխանատվության ենթարկելու գործը։

Այո, շատ ուշացրեց, իշխանությունը մուկն ու կատու է խաղում սրանց հետ, ինչն անթույլատրելի է։ Երկիրը միշտ էլ վերաշինման, վերակառուցման ու զարգացման խնդիր ունի։

Сообщение Այո, շատ ուշացրեց, իշխանությունը մուկն ու կատու է խաղում սրանց հետ․․․Լևոն Շիրինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->