>

168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետը վախենում է ՍԴ-ից, ասել է.









Քոչարյանի զոհերը

«Վախերի շրջանակը անհեթեթությունների է հասնում։ ՍԴ-ն «բոբո» չէ, և ՍԴ-ից պետք չէ վախենալ։ ՍԴ-ն բոլորին միայն ու միայն օգնում է։»։

Վարչապետի հայտարարությանը, թե մենք ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չունենք, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Սա նշանակում է, որ մենք պետություն չունենք։ ՍԴ-ն մի մարմին է, որով աշխատում է ողջ պետական համակարգը։ Եթե չունենք ՍԴ, ապա պետություն չունենք։ Ես երբ ասում եմ, որ պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ, նաև նման արտահայտությունները նկատի ունեմ։ Մի օր կգան և կասեն՝ դուք չեք ունեցել ՍԴ և այս 100 միլիոնը իրավունք չունեիք վերցնելու»։




Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե չկա դատավոր որ իր ասածը չանի, Թովմասյանն արձագանքեց․ «Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որ իր ասածը անի։ Ֆորմալ առումով կարող են լինել մարդիկ, որ իր ասածը կանեն, բայց բովանդակային առումով այդ մարդիկ ինձ համար այլևս դատավոր չեն: Դատավորի էությունն այն է, որ նա ոչ մեկի ասածը պետք է չանի»։

Сообщение Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որ իր ասածը անի․․․Հրայր Թովմասյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->