>

Այսօր Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի տարածման և համակարգման համար հրավիրված ասուլիսում ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ վիրուսը հիմնականում անցնում է մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով։









Քոչարյանի զոհերը

Թորոսյանը հորդորեց այս շրջանում սահմանափակել Չինաստան գործուղումները։ «Գնալու դեպքում էլ օգտագործել շատ լավ եփված սնունդ, շշալցված ջուր, ձեռքերը հաճախ լվանալ»։


Անդրադառնալով Վրաստանից Հայաստան եկած երկու չինացիների դեպքին, որոնց մոտ սահմանին հայտնաբերվել էին վիրուսի ախտանշաններ, Թորոսյանը նշեց, որ Հայաստան-Վրաստան սահմանին 3 անգամ ջերմաչափվել են.«Այս պահին նրանք հսկողության տակ են գտնվում։ Որևէ խնդիր չունեն։

Մեկը հիմա չունի ջերմությունը, մյուսի մոտ 37 է, նա անցնում է ռենտգեն հետազոտություն։ Երկուսն էլ մեկուսացված են բոքս մեկուսարանում»։ Լիանա Թորոսյանը նաև հավելեց, որ այս չինացիների մոտ այս պահին չեն կարող ասել, որ կա կորոնավիրուս։



Сообщение Արտակարգ․ Երկու չինացիներ էլ մեկուսացված են բոքս մեկուսարանում․ Լիանա Թորոսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->