>


16 ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, պնդում է, որ իր որդին չի ճանաչել սպանվածին: «Իմ տղան սոցկայքերով հայտարարություններ էր տարածում, որ ինքը կարող է համակարգիչների, տեխնիկայի վերանորոգման ծառայություններ մատուցել, եւ լինում էին կանչեր, ինքը գնում էր ծառայությունները մատուցում էր ու գրպանի փող էր վաստակում այդ ճանապարհով: Այդպիսի կանչերից մեկն էլ եղել է այդ աղջկա հասցեից, տղաս նույնիսկ զինվորական համազգեստով, երբ նոր էր հերթապահությունը հանձնել առանց ժամանակ կորցնելու, լրացուցիչ գումար վաստակելու նպատակով արձագանքում է կանչին, գնում է այդ հասցե՝ առանց կասկածելու, որ այդտեղ ծուղակ կա:








Քոչարյանի զոհերը

Քանի որ սպանվածի մայրն ասում է, որ իր աղջկա տարեդարձն էր այդ օրը, ենթադրում եմ՝ աղջիկները հավաքվել են ու մտածել են, որ իրենց տղա է պակասում, որ հավաքույթը լիարժեք լինի, մտածել են՝ այդ տղային կանչենք վերանորոգման պատրվակով: Տղաս այդտեղ հայտնվելով՝ ինքն իրեն հարմար չի զգացել, ասել է՝ տվեք, ինչ վերանորոգելու եմ, տանեմ հետս վերանորոգեմ, հաջորդ օրը վերադարձնեմ»,- Aravot.am-ին պատմեց Արա Սուքիասյանը՝ պնդելով, որ դա իր վարկածն է:

Քիչ ուշ հավելեց, որ որդին տեսակցության ժամանակ իրեն պատմել էր, որ, երբ դեպքի օրը դուրս է եկել աղջիկների տնից, այդ տանը եղել են սպանվածի ընկերուհիները ու մի տղա, որն իր վրա LGBT համայնքի ներկայացուցչի տպավորություն է թողել իր կանացի պահվածքով: Արա Սուքիասյանը հորդորեց սպանվածի մորն ու հարազատներին սպանություն կատարողին փնտրել աղջկա շրջապատում:


Մեր զրուցակիցն անդրադառնալով սպանության այն վարկածին, որ իր տղան ու սպանվածը ընկերներ են եղել ու այդ աղջկա մոտ եղած պլանշետում եղել են նյութեր, որոնք իր որդին պահանջել է ջնջել, իսկ աղջիկը չի ջնջել ու վիճել են դրա շուրջ, ինչից հետո իր որդին խեղդամահ է արել այդ աղջկան։



Շարունակությունը սկզբնաղբյուր    Aravot.am կայքում։

Сообщение 16 ամյա աղջկա սպանության օրը տանը նրա հետ եղել են ընկերուհիներն ու մի տղա. կասկածյալն է պատմել հորը появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->