>

Ֆեսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Ինչ է պլանավորել Ռոբերտ Քոչարյանը․ Պետության հիմքում հայտնվել է «Վանեցյան-2» նոր ակա՞նը




Քոչարյանի զոհերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարվա հունիսի 6-ին Կառավարության նիստում առաջին անգամ խոսելով հիբրիդային պատերազմի մասին իրավապահներին հրահանգեց կոշտ հակահարված տալ մեր երկրում առկա դավադիր ուժերին և խմբավորումներին:






«Մարդիկ կան` ուզում են երկրում քաոս լինի, հիբրիդային պատերազմ են մղում, ո՞վ են նրանք ընդհանրապես։ Ու այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է, լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք է լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք էս հարցերով», – ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կրկին վերհիշենք, թե ինչ է իրենից ներկայացնում հիբրիդային պատերազմը: Ի տարբերություն ռազմական պատերազմի, հիբրիդայինը՝ թշնամական գործողությունների մի տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում դասական գործողությունների, այլ իր հետ հակամարտության մեջ գտնվող կողմին ոչնչացնում է համակցելով քայքայիչ գործողությունները, սաբոտաժը, կիբեռպատերազմը, ինչպես նաև դիվերսիոն խմբերի սադրանքները:


Այսինքն, նշված գործողությունները կյանքի կոչելու դեպքում առաջանում է իրական քաոս, որը հնարավորություն է տալիս թշնամուն հասնելու իր նպատակին: Մեր պարագայում իրավիճակն այնպիսին է, որ ներքին թշնամին ուղիղ կերպով նույնացվում է արտաքին թշնամու հետ:
Այս հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց, Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին։ Արդեն այսօր կարող ենք փաստել, որ ուժային կառույցների ղեկավարները պաշտոնանկ են արվել դավադիր ուժերի գործողությունները չկանխելու, կամ այդ ուժերին օժանդակելու համար։

Համենայն դեպս, Վանեցյանի դավադիր մղումներն ու ռևանշի մոլուցքով լցված նախկինների հետ կապը, կարծում եմ պարզիչ էլ պարզ էր։ Դժվար չէ կռահել, որ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Փաշինյանի կողմից այսպես կոչված հիբրիդային հեղաշրջմանը փորձը տեղի է ունեցել հենց սեպտեմբերին։

Ի դեմս Վանեցյանի, նախկին ռեժիմը իշխանությունների շրջանում ուներ ական, որը նրանց անվտանգության երաշխավորը լինելուց բացի պետք է պայթեր։ Չմոռանանք, որ Վանեցյանի պաշտոնանկությունից ընդամենը մի քանի օր անց, ըստ նախնական վարկածի ինքնասպան էր եղել ՀՀ նախկին ոստիկանապետ, մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանը։



Կապանում Փաշինյանը հայտարարեց նաև ռևանշի փորձերի շեզոքացման մասին, նշելով նաև, որ գոհ է ՀՀ ոստիկանության պետի և ԱԱԾ-ի ժամանակավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների աշխատանքից։
Այսօր մարտի 1-ին սպանդի գերագույն հրամանատար Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԱԾ մեկուսարանից հայտարարել է 2020 թվականին իշխանությունների հավանական ձախողման մասին, նշելով նաև, որ հավանական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Քոչարյանի հայտարարությունը կարելի է վերլուծել երկու տեսանկյունից։

Առաջինը, էժանագին մանիպուլիացիոն եղանակն է, որը նախկինները օգտագործում են թեժ աշուն, կամ ցուրտ ձմեռ ձևաչափով։ Քոչարյանը գիտակցելով, որ վերջնական անկման եզրին է, շարունակում է հերոս խաղալ և իր «թայֆային» հույերս տալ նոր թափով։

Երկրորդ տարբերակը շատ ավելի վտանգավոր է և կարծում եմ պետք է զգոնության ազդակ հանդիսանա հատկապես ԱԱԾ-ի համար։ Քոչարյանն իր փաստաբանների հետ ակնհայտ կերպով տապալում է Մարտի 1-ի գործի բնականոն ընթացքը։ Հիբրիդային պատերազամը թևակոխել է նոր փուլ ինչը ևս անհերքելի է։

Ինչի՞, կամ ո՞ւմ վրա է հույսը դրել Քոչարյանն այս անգամ։ Վանեցյանն այլևս վառված խաղաքարտ է, իսկ Հրայր Թովմասյանի դիրքը ամուր որակելը ճիշտ չի լինի։ Կա՞ արդյուք Վանցյան-2, կամ պլան Բ, որի հետ հույսեր է կապում գլխավոր մեղադրյալը։

Հարցի պատասխանը առաջին հերթին և անհապաղ պետք է պարզի ՀՀ իրավական համակարգը, որի գործունեությունը իդեալական որակել ուղղակի չի կարելի։

Сообщение Ինչ է պլանավորել Ռոբերտ Քոչարյանը․ Պետության հիմքում հայտնվել է «Վանեցյան-2» նոր ակա՞նը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->