>

Վալերիա Տրավինան մեկնել է չինական Ուհան քաղաք բալետի մաստեր կլաս ցույց տալու համար եւ մնացել է քաղաքում, որը փակ է 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով: Նա պատմել է, թե ինչ է իրականում կատարվում այդ քաղաքում:

«Ժամանելուց անմիջապես հետո չինացիներն ինձ զգուշացրին ինչ-որ գրիպի մասին եւ խնդրեցին պաշտպանիչ դիմակ կրել: Ես այդպես էլ արեցի: Գնեցի մեկ տուփ դիմակ, այն կրում էի փողոցում, մետրոյում, ավտոբուսներում: Հենց այդ ժամանակ լուրեր տարածվեցին հիվանդության մասին, որի բարդ տեսակ է թոքաբորբը»,- «ԿՊ-Իրկուտսկ» պարբերականին պատմել է Վալերիան:




Քոչարյանի զոհերը

Երբ զոհերի եւ վարակվածների թիվը սկսեց աճել, քաղաքը փակեցին կարանտինի համար, եւ աղջիկը չկարողացավ հայրենիք վերադառնալ: Այժմ քաղաքում բոլոր օդանավակայաններն ու կայարանները փակ են, նույնիսկ հասարակական տրանսպորտը չի աշխատում:





«Ապոկալիպսիս է հիշեցնում: Սակայն դա ինձ նույնիսկ դուր էր գալիս, դիմակ էի կրում եւ զբոսնում: Այստեղ բոլորի ամենասիրած տոնը չինական Նոր տարին է: Ըստ ավանդույթի՝ նրանք այդ տոնին ժամանակ են անցկացնում տանը, ընտանիքի հետ, այդ պատճառով քաղաքներում հանգստություն, լռություն է տիրում: Եվ ահա հայտնվեց այդ համաճարակը»,- պատմել է Վալերիան:

Նրա խոսքով՝ քաղաքում խուճապ չկա, մարդիկ «փողոցներում չեն մահանում»:


«Փողոցներում մարդիկ չեն մահանում, մարդկանց մարմինները չեն այրում: Չինացիները շատ կազմակերպված են պայքարում այդ համաճարակի դեմ: Ի դեպ, այստեղ շատ ուշադիր են օտարերկրացիների հանդեպ: Ես եղել եմ նաեւ Պեկինում, եւ այնտեղ գտնվող իմ չինացի ծանոթները գրում են ինձ, հարցնում են՝ արդյոք մթերքներ ունենք, արդյոք օգնության կարիք կա»,- պատմել է աղջիկը:



Сообщение Ռուսաստանցի բալետի պարուհին մնացել է չինական Ուհան քաղաքում եւ պատմել, թե ինչ է այնտեղ իրականում կատարվում (Photo, Video) появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->