>

Bestinfo.Am-ը ներկայացնում է`









Քոչարյանի զոհերը

Վերջերս տանից դուրս եկա և գնում էի աշխատանքի: Դրսում ցուրտ էր և մառախուղ՝ կարճ ասած ոչ դուրեկան էր: Այդ պահին էլ ավտոբուսն անցավ կողքովս և ես չկարողացա կանգնեցնել: Գնում եմ տխուր, նայում եմ դիմացի մայթին՝ աղջիկ է անցնում: Մի պահ նրան նմանեցնում եմ իմ աշխատակից Կարինեին, իսկ հետո թվում է , թե նման չէ:

Եվ այդպես նայեցի նրան մի քանի անգամ և որոշեցի, որ Կարինեն չի: Այդ պահին նկատեցի, որ ավտոբուսը կանգնել է լուսատուի մոտ: Մտածեցի, որ եթե վազեմ, ապա կհասցնեմ հասնել նրան կանգառում: Եվ ես վազեցի: Հասցրի ավտոբուսին, եկա աշխատանքի և ամեն ինչ կարծես նորմալ է:


Կես ժամ հետո աշխատանքի է գալիս Կարինեն և սկսում է հետաքրքրվել իր հոգեկան վիճակի մասին: Իմ այն հարցին, թե ինչու՞ պիտի ես գնամ բժիշկի՝ նա բացատրում է.



-Իսկ Դու ինքդ չգիտե՞ս: Ես քայլում էի, տեսա դիմացի մայթով դու ես գնում: Դու մի քանի անգամ շրջվեցիր, նայեցիր ինձ և չգիտես ինչու՞ հանկարծ սկսեցիր  վազել: Եվ ես վախեցա ու ինքս վազեցի հակառակ ուղղությամբ…

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->