>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում ինքնամոռաց կանխատեսումներով ամփոփում ու գնահատում է ոչ միայն 2019 տնտեսական տարին,





այլ նաև 2020թ տնտեսական տարին Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ներքո, հետո անուղղակի մատնում է, որ ամենայն հավանականությամբ բանտում է մնալու, բայց քիչ անց

մոռանալով այդ ամենը, «աջակիցներին» ու իրեն սպասողներին հույս տալիս, թե ոնց որ թե իրեն բախտ է վիճակված, որ իր միջոցով հեռացվի այս իշխանությունը։


Տեսնես’ քանի մարդ է գրել մի փոքր հարցազրույցի տարբեր հատվածները. մեկը լրիվ մոռացել է, որ համաձայն նախկինում տված խոստումների պետք է փողոցում իշխանափոխություն եղած լիներ կամ մոտ ապագայում լինի ու

Փաշինյանի իշխանությունը պրոյեկտել է ողջ տարվա վրա, մյուսը դեպրեսիայի մեջ է եղել, որ շեֆը բանտում է մնալու ու



«արդարությունը չի հաղթելու», երրորդն էլ մի բան մոգոնել է’ «լավ կլինի, բայց չգիտեմ երբ ու ինչպես» ոգով։

Հարցազրույց չի, այլ լրիվ խառը կանաչի ըըըը խառը տրամադրությունների գարուն-ամառ-աշուն-ձմեռ հավաքածու է։

Сообщение Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը՝ Քոչարյանի հարցազրույցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->