>

Ամերիկացի և բրիտանացի հետազոտողները հրապարակել են 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակաբանական պարամետրերի իրենց գնահատումները: Գիտնականների կարծիքով՝ վարակի վերարտադրողական հաճախությունը միջինում կազմում է 3,6-ից մինչեւ 4,0: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ցուցանիշը գնահատել էր 1,4 – 2,5-ի մակարդակում:


Նրանք կանխատեսում են, որ մինչև հունվարի 21-ը միայն Ուհանում կախտահարվի 11 հազար 341 մարդ: Իսկ դա նշանակում է, որ հիվանդության հայտնաբերման մակարդակն այժմ կազմում է հիվանդացածների թվի միայն 5,1 տոկոսը:








Քոչարյանի զոհերը


Հատկանշական է, որ եթե հակահամաճարակային միջոցառումները լինեն այնպիսին ինչպիսին հիմա է, մինչև փետրվարի 4-ը Ուհանում ախտահարվածների թիվը կգերազանցի 190 հազարը։ Վարակի խոշոր բռնկումներ կլինեն նաև Շանհայում, Պեկինում, Գուանչժոուում, Չունցինում եւ Չենդուում:

Նկատեք, որ ռիսկային են համարվում նաև այնպիսի երկրները, ինչպիսիք են Թաիլանդը, Ճապոնիան, Տայվանը, Հոնկոնգը եւ Հարավային Կորեան։ Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Համեմատության համար նշենք, որ գրիպի համար բազային վերականգնողական հաճախությունը կազմում է երկուսից մինչև երեք, 2000-ականների ոչ տիպական թոքաբորբի համար՝ մոտ երեք:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->