>

Դժվար է հավատալը, բայց դեռ մի տարի առաջ այս աղջիկը կշռում էր 120 կիլոգրամ։ Իսկ հետո նա իր մեջ ուժ և նիհարելու ստիմուլ գտավ, և մի տարվա տաժանագիր մարզվելով՝ նա վերջապես հասավ հրաշալի արդյունքի։

Քոներ Ռենչը կորցրեց 60 կիլոգրամ ավելորդ քաշ և շահեց ֆիտնեսի մրցույթի թագը։ Արդյունքում նրա մարմնի վրա առաջացան ճաքեր և հետքեր, որոնք մնացին արագ նիհարելուց հետո։




Քոչարյանի զոհերը

Այժմ նա ունի ինսթագրամյան էջ, որտեղ ոգեշնչում և ոգևորում է ուրիշ մարդկանց։ Ահա թե ինչ է ասում Քոներն իր փորձի մասին․


Սկզբում ես վախենում էի լողազգեստով լուսանկարներ հրապարակել, քանի որ նախկինում երբեք նման բան չէի արել։ Ժամանակի հետ հասկացա, որ կարող եմ անել դա, կարևորը՝ ուղեղիս համոզելն է։ Ես բոլորին ցույց տվեցի, որ հպարտանում եմ նրանով, ինչ անում եմ, հպարտանում եմ մարմնիս զոլերով, քանի որ դրանց մեջ է իմ անձնական պատմությունը։





Մանուկ հասակում և դեռահասության շրջանում միակ բանը, որ նա անում էր, դա ավելորդ քաշ հավաքելն էր, ինչի պատճառով էլ աղջկան ծաղրում էին բոլոր համադասարանցիները։


Մայրս ասում էր, որ ես քաղցրակեր եմ, սակայն պատճառը միայն դրա մեջ չէ։ Ես անդադար ուտում էի, անդադար։ Միշտ քաղցի զգացում ունեի։ Ինձ մշտապես ծաղրում էին, անճոռնի և գեր անվանում։ Իսկ 6-երորդ դասարանում ինձ ասացին, որ ճիշտ կանեմ, եթե կյանքիս վերջ տամ։

Քոները հասկացավ, որ պետք է ինչ-որ խելացի քայլի գնալ, երբ ընդունվեց քոլեջ։ Աղջիկը որոշեց զերծ մնալ ինքնուրույն փորձարկումներից, և դիմեց դիետոլոգի։



Քոներն առաջին 3 շաբաթվա ընթացքում 10 կիլոգրամ կորցրեց, ինչի շնորհիվ էլ մեծ մոտիվացիա ստացավ։

Ես նույն մարդն եմ, պարզապես ավելի երջանիկ և առողջ։ Երբ նայում եմ իմ հին նկարները, սարսափում եմ, թե որքան վատ էի ինձ այդ ժամանակ զգում։ Հիմա ես ինձանով հպարտանում եմ։

 

Сообщение Այս աղջկան բոլորը ծաղրում էին՝ անվանելով անճոռնի և գեր․ այժմ շատերն են ցանկանում նրա նման կառուցվածք ունենալ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->