>

Ջեմմա Հովհաննիսյանը արդեն հատել է 72-ի սահմանը: Նա մեծագույն հպարտությամբ է հիշում կյանքի հատկապես այն հատվածը,որը շաղկապված է մարտի դաշտի, հայրենիքի ապշտպանության հետ: Արցախյան շարժման օրերին նա առաջիններից էր, որ կամավոր ներկայացավ ռազմաճակատ ու տղամարդկանց հետ զենքով սկսեց պաշտպանել հայրենիքի անվտանգությունը՝ մտքում հոր մտորումները կորցրած հողերի, Արարատի մասին:




Քոչարյանի զոհերը

Ջեմման, որ ժամանակին 5-րդ կամավորական բրիգադի վաշտի հրամանատարն էր, վայելում էր իր հրամանատարության ներքո գտնվող բոլոր տղամարդկանց անվերապահ վստահությունն ու հարգանքը:





Ջեմման հիշում է բոլոր լավ ու դժվար օրերը: Նա հիշում է, թե ինչպես է մի անգամ կրակակետում միայնակ մնացել, առանց սնունդի: Երեք օր նա կարողացել է միայնակ պահել կրակակետը՝ որպես ջուր ձյուն օգտագործելով: Նա քաղցած մի կետից մյուսն է գնացել՝ տարբեր ուղղություններով կրակ բացելով, որ հակառակորդի մոտ տպավորություն ստեղծվի, թե այնտեղ զինվորները շատ են:


Մյուս հիշողությունը կապված է զինամթերքը վերջանալու հետ: Երբ հասկանում է, որ ընկերներն այլևս կրակելու հնարավորություն չունեն, Ջեմմա դուրս է գալիս թաքստոցից ու պարում՝ թուրքերեն երգ երգելով և միաժամանակ շեղելով նրանց ուշադրությունը:

Նա նույնիսկ մի քանի անգամ վիրավորվել է, բայց հետ չի կանգնել իր ընտրած ուղուց:



Իսկ խաղաղ պայմաններում տիկին Ջեմման սիրով մշակում է հայրենիքից իրեն բաժին ընկած մի բուռ հողը, ինչպես նաև զբաղվում է մանկավարժական գործունեությամբ. ով ավելի լավ, եթե ոչ նա կարող է իր օրինակով ռազմական հայրենասիրության դասեր տալ:

Сообщение Ադրբեջանցիներին երգով մոլորեցրած առաջին կին հրամանատարը. Ջեմմա Հովհաննիսյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->