>

Նախորդ շաբաթ Գարիկ Մարտիրոսյանը Երևանում էր, և շատերն են հնարավորություն ունեցել նրան տեսնել Երևանի փողոցներում, իսկ ոմանք նույնիսկ հաջողացրել են սելֆիներ անել սիրված արտիստի հետ: «Շաբաթ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Գարիկ Մարտիրոսյանի այցը հայրենիք ունեցել է նաև քաղաքական նպատակներ:

Պարզվում է` Ուկրաինայում Զելինսկու անսպասելի քաղաքական հաջողությունը հակահեղափոխական որոշ շրջանակների մոտ կրեատիվ մտքեր է առաջ բերել: Քաղաքական շրջանակներին վաղուց է հայտնի, որ Սարգսյանի և Քոչարյանի ճամբարում երկար ժամանակ է հասարակության համար ընդունելի դեմքի փնտրտուք է:




Քոչարյանի զոհերը

Ռևանշիստներին պետք է մի հաճելի ու սիրված դեմք գտնել, որպեսզի կարողանան այդ դեմքի վրա կառուցել իրենց քաղաքական ողջ խաղը և այդ դեմքի հետևում իրականացնեն Փաշինյանի տապալման և իրենց վերադարձի ծրագիրը:





Այդ դերի համար Կարեն Կարապետյանը լուրջ դիրքեր և որոշիչ ձայնի իրավունք է պահանջում, իսկ ավելի էժան նստող գործիչների դիմակները վաղուց են պատռվել և այդ շարքից Էդմոն Մարուքյանն ու համանմանները գրեթե անպիտան են դարձել իրենց տերերի համար:

Այս թափուր տեղի համար Արթուր Ջանիբեկյանը առաջարկել է իր վաղեմի գործընկեր Գարիկ Մարտիրոսյանի թեկնածությունը: Ջանիբեկյանը իր մյուս գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի միջոցով սկսել է

իր թեկնածուի լոբինգը համապատասխան շրջանակներում՝ որպես հիմնավորում բերելով ոչ միայն Զելինսկու օրինակը, այլև հենց Հայաստանում մեծ հաջողությամբ ընտրված Հայկ Մարությանի օրինակը, ով, ի դեպ, բավական հաջող է իրականացնում Երևանի քաղաքապետի գործառույթը:

Սերժ Սագսյանը դրական է վերաբերվում նաև Գարիկ Մարտիրոսյանի հարազատ եղբորը՝ Լևոն Մարտիրոսյանին, ով երկար ժամանակ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ հետո էլ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է


Կանադայում Հայաստանի դեսպան: Չնայած այդ ամենին, մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը դժկամությամբ է համաձայնել նույնիսկ հանդիպել Մարտիրոսյանին: Կոնսերվատիվ Սարգսյանը դժվար է պատկերացնում, թե շոումենը ինչպես կարող է հավակնել նման լուրջ քաղաքական դերի:

Բացի այդ, նա խորապես հիասթափված է իր փեսայից՝ նախկինում անհաջող կադրեր առաջարկելու և հեղափոխության ժամանակ իր դեմ գործելու համար: Այդուհանդերձ, կադրային դաժան սովը ստիպել են ՀՀԿ ակսակալին ընդունել սիրված շոումենին, ով այժմ ևս դիտարկվում է Փաշինյանի դեմ կոալիցիայի առաջնորդի դերի համար անցկացվող քաստինգի շրջանակներում:

Garik Martirosyan was in Yerevan last week, and many had the opportunity to see him on the streets of Yerevan, and some even managed to make selfies with a beloved artist. Sources in the Shabat daily say that Garik Martirosyan’s visit to the homeland also had political aims.



It turns out that Zelinsky’s unexpected political success in Ukraine has given rise to creative ideas in some anti-revolutionary circles. Political circles have long known that the Sargsyan and Kocharyan camps have long been seeking a public face.

The revanchists need to find a nice and beloved face in order to build that whole political game on that face and carry out Pashinyan’s plan to overthrow and bring them back. For this role, Karen Karapetyan demands serious positions and a decisive vote, and the masks of cheaper figures have long since been torn apart, and Edmon Marukyan and the like have become virtually useless to their masters.

Artur Janibekyan has nominated his longtime colleague Garik Martirosyan for this vacancy. Janibekyan started lobbying his candidate through relevant partner Serzh Sargsyan’s son-in-law Mikayel Minasyan, citing not only the example of Zelinsky, but also the example of Hayk Marutyan, who was elected in Armenia, who, by the way, is a successful mayor of Yerevan.

Serzh Sargsyan also has a positive attitude towards Garik Martirosyan’s close brother, Levon Martirosyan, who has been a member of the Republican Party of Armenia (RPA) for a long time and was later appointed Armenian Ambassador to Canada by Serzh Sargsyan’s

order. Despite all this, our sources insist that Serzh Sargsyan was reluctant to even meet Martirosyan. Conservative Sargsyan can hardly imagine how the showman can claim such a serious political role.

Сообщение Դե բռնվեք…նույնիսկ ձեր մտքով չէր անցնի, ՍԱ…Ինչու էր Գարիկ Մարտիրոսյանը եկել Երևան և հանդիպել Սերժ Սարգսյանին, տեսեք ինչ են որոշել անել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->