>

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա աղետ է։ Իսկ ինչու՞ չեն պոկվում գեներալական ուսադիրներ։
Ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը։




Քոչարյանի զոհերը

Քննչական կոմիտեից քիչ առաջ հաստատել են, որ այսօր N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում, տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:
Դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։





Տառացիորեն մի քանի օր առաջ՝ հունվարի 24-ին, մեկ այլ զորամասում կրկին արձանագրվել էր արտակարգ դեպք, որի արդյունքում երկու անձանց սպանության փորձի և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել։

Սա աղետ է, սա լրջագույն մարտահրավեր ու սպառնալիք է յուրաքանչյուր զինծառայողի համար։


Ես իսկապես ահազանգ եմ բարձրացնում, որ սա անպատասխանատու, սրտացավ վերաբերմունքի բացակայության և ամենաթողության արդյունք է։
Սա խոսում է զինված ուժերում գոյություն ունեցող հանցավոր բարքերի մասին։
Շա՛տ լավ է, որ մեր բանակում տարեկան մի քանի գեներալական ուսադիրներ են ավելանում, շա՛տ լավ է, որ մեր զինվորներն աստիճանաբար անցնում են ավելի քաղաքակիրթ սնվելու համակարգին, շա՛տ լավ է, որ մենք ձեռք ենք բերում ժամանակակից զինամթերք ու փակում ենք ութսունականների զենքերի ամոթալի էջը, բայց այդ ամենը գրոշի արժեք չունի, եթե խաղաղ պայմաններում զորամասում վտանգված է որևէ զինծառայողի կյանքը, որ խաղաղ պայմաններում զինվորները ինքնասպան են լինում կամ սպանվում են։

Ես պնդում եմ, որ զինված ուժերում պետք է արմատախիլ արվեն հանցավոր բարքերը։
Յուրաքանաչյուր դեպքով պետք է իրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ ու հետազոտություններ, կանխարգելիչ խիստ ու վճռական քայլեր՝ այլևս որևէ ողբերգություն բացառելու համար, իսկ երբեմն նաև գեներալական ուսադիրներ պոկվեն։
Ես պնդում եմ, որ այս ամենի պատճառներից մեկն էլ տարիներ շարունակ չբացահայտված հանցագործություններն են։



Եթե զինված ուժերում մահվան ելքով տեղի ունեցած բոլոր հանցագործությունները բացահայտվեին ու մեղավորները ենթարկվեին պատասխանատվության, մենք այսօր այսպիսի դեպքերի ականատեսը չէինք լինի։
Սթափվե՛ք ու հետևություններ արե՛ք։ Պետք է ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը։»:

Сообщение Սթափվե՛ք ու հետևություններ արե՛ք. Պետք է ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->