>

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան իր ֆեսբուքյան էջում գրել է․

Դուք չեք պատկերացնի, թե փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ինչպիսի անգին նվեր է մատուցել մարտի 1-ի գործի քննության ընդլայնման համար, մասնավորապես, Վիկիլիքսի թեմայով ու ընդհանրապես։




Քոչարյանի զոհերը

Ի դեպ, հիշում եք, որ օրեր առաջ, երբ ես ու Անահիտ Բախշյանը հերքեցինք Վիկիլիքսյան թեմայով, այն է՝ մարտի 1-ին իմ և Անահիտ Բախշյանի գործունեության վերաբերյալ քոչարյանական լրատվամիջոցներով տարածված ֆեյքնյուզերը, կեղծիքները և միտումնավոր թարգմանչական աղավաղումները, դրանից հետո ես խոստացել էի հրապարակել բացառիկ ու չմոտաժված տեսաժապավեն մարտի 1-ի կեսօրվա իրադարձությունների վերաբերյալ, սակայն գերզբաղվածության պատճառով դա չէի կարողացել անել։





Ու լավ է, որ չէի արել։ Փաստորեն, ինչ-որ ներքին ձայն այդ հզոր խաղաքարտը պահել տվեց։ Պարոն Կոչուբաևին փոխանցեք, որ մենք ողջունում ու ընդունում են ձեռնոցը, ու ինչպես նախկինում, պատրաստ լինի, որ խաղը շրջվելու է հակառակ ուղղությամբ, ու թող չբացառի, որ մեկ այլ քրգործ էլ հարուցվի սուտ մատնության հոդվածով։ Մանավանդ, որ ամեն ինչ տեսագրված է, մենք արդեն գիտենք, թե ովքեր են առանցքային վկանները ու նրանք վկայություններ են տալու։

Ու խոսքը ամենևին իմ, Անահիտ Բախշյանի կամ Նիկոլ Փաշինյանի մասին մասին չէ, որոնց անունները թվարկված են Վիկիլիքսի փաստաթղթում։ Մենք կատարելապես հասկանում ենք, որ զայրույթի պատճառը հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումն /շնորհիվ Անահիտ Բախշյանի աննկուն ջանքերի/ ու մարտի 1-ի գործի քննությունն է։ Բայց տղերք, դուք դեռ մտածում եք մենք «չկրակված փամփուշտներ» չենք պահե՞լ երկու գործով էլ․․․ Ախր մենք ձեր չափ պրիմիտիվ չենք։


Ամեն Փան տեսագրված, պահպանված ու արխիվացված է։ Ավելին, քան պատկերացնում եք։ Հիշեցնեմ, որ սույն փաստաբանը ամիս առաջ դիմել էր նաև ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչություն իմ դեմ քրեական գործ հարուցելու պահանջով, որ ես, իբրև թե խախտել եմ ՀՀ օրենսդրությունը, վարձել եմ մասնավոր խուզարկու իմ վրա կատարված ավազակային հարձակման գործի շրջանակներում, ինձ փոխանցվել են անձնական տվյալներ, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է։

Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր․ ոստիկանությունը մերժել գործի հարուցումը, բայց դա չփոխեց այն, ինչ ես գիտեմ մեր սեփական հետաքննության միջոցով՝ հանցագործության մտահղացումից, մոտիվացիաներից մինչը իրագործողներ ու օժանդակողներ։ Շուտով, այդ ամենը կերևա նաև ՀՀ Քննչական կոմիտեի վարչության քննած գործի մեջ։
Այնպես որ՝ հետաքրքիր ժամանակներ են սպասվում։

Ի դեպ, խնդրում եմ ինձ դիմեն բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ին առավոտից մինչև երեկո եղել են Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, տուժել են ոստիկանության գործողություններից, երբ նրանց դուբինկաներով ու այլ գործիքներով հարվածում էին նրանց, ականատես են եղել իմ և Անահիտ Բախշյանի՝ իրենց ու ժողովրդին պաշտպանող գործունեությանը և արած հայտարարություններին։



Մարտի 1-ի գործը բացելու ու կատարողներին պատժելու ենք ազգովի՝ հազարավոր վկաներով։

Համարեք սա պաշտոնական պատասխան։

Ձեր՝ Ստեփան Սաֆարյան

Сообщение ԱՆԽՆԱ ՈՒ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ․ Ստեփան Սաֆարյան (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->