>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Բայղուշների մուրազը մնաց չկատարված․․․





Անգամ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում բռնելու տեղ չկա։ Փաստորեն, կողմերը պայմանավորվել են, որ տարածում են ԵԱԽԿ Մինսկի խմբի համանախագահների մամլո հաղորդագրության տեքստը։

Հայկական կողմը միայյն վերջում ավելացրել է, որ պնդել է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը, իսկ ադրբեջանական կողմը ավելացրել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները քննարկելու հարցը։


Ուշադրություն դարձրեք, անգամ չեն կարողացել գրել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի միայն մեկ սկզբունքի՝ տարածքային ամբողջականության գերակայության կոնտեքստում։

Չեն գրել, որ Արցախը պետք է «դեօկուպացվի»` հայկական զորքերը դուրս բերվեն, ինչը նախկինում համարձակորեն անում էին։



Սրտի խոր կսկիծով շեշտել են, որ քննարկել են համանախագահների առաջարկած օրակարգը, 2019-ի առաջարկները, որոնք վերևաբերում են շփման գծում խաղաղդության ամրապնդմանն ու հումանիտար կապերին, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման հարցերը։

Դեհ, ինչ, «հողերը հանձնելու» հերթական տոնը փչացավ։

Сообщение Բայղուշների մուրազը մնաց չկատարված․․․Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->