>

Գյումրիում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել։


Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գյումրու Արամ Խաչատրյան փողոցի 10-րդ շենքի բնակարաններից մեկի սանհանգույցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի:








Քոչարյանի զոհերը

Ըստ շրջանառվող որոշ լուրերի` նա մանկահասակ երեխաների հետ տանը մենակ է եղել, իսկ ամուսինը` աշխատավայրում: Ազգականներից մեկը նրանց այցի եկել, սակայն տան դուռը բացող չի եղել: Հյուրը տնից երեխաների ձայներն է լսել։ Երեխաները կարծել են, թե իրենց մայրը քնած է:


Նրանք չեն կարողացել ներսից բացել դուռը, ուստի անհանգստացած հյուրը ահազանգել է 911:

Ժամանած հրշեջ-փրկարարները լուսամուտից մտել են բնակարան և սանհանգույցում գտել են մահացած աղջկան: Նրա մահվան պատճառների մասին հստակ տեղեկություն չկա:



Մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->