>

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադառնալով ՍԴ-ի շուրջը ստեղծված իրավիճակին, ասել է.




Քոչարյանի զոհերը

«Շրջանառության մեջ է վաղաժամկետ թոշակի գնալու հնարավորությունը, որը որոշ երկրներում համարվում է նորմալ ճանապարհ՝ խաղաղությամբ միմյանց հրաժեշտ տալու, բայց շատ թանկ գնով:





Լուրեր կային, որ ՍԴ 1-2 անդամ, կարծես, մի քանի ամիս առաջ հակված էին այդ ճանապարհով ավարտելու իրենց առաքելությունը: Կռահումներ անելը, թե քանիսը կընտրեն այս ճանապարհը, այնքան էլ պատշաճ չէ»:

Եթերի ընթացքում նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է ավելի շուտ ձեռնարկվեին՝ մեկ տարի առաջ. «Նոր ձևավորված Ազգային ժողովի առաջին գործը դա պետք է լիներ»,- ընդգծել է նա:


Բաղդասարյանը եթերի ընթացքում նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մերձավորները համոզել են, որ «միայն ինքը կարող է փրկել Հայաստանը»:

«Ինչպես երկար տարիներ է եղել, այնպես էլ հիմա իրենց մերձավոր շրջապատն իրենց համոզում է, որ դու շատ զիլ ես, դու ես, որ պիտի փրկես այս երկիրը:



Ավելին՝ այս 1,5 տարիներին հասարակությունն իբր հիասթափվել է իշխող ուժից և հիմա եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, լրիվ ուրիշ արդյունքներ են լինելու. նոր իշխանությունը խայտառակ ձևով պարտվելու է և քեզ ձեռքերի վրա բանտից հանելու են նստեցնեն Բ26-ում:

Լրատվամիջոցների մի մասն իրենց ձեռքին լինելով՝ այդ քարոզչությունները շարունակել և շարունակում են»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ այժմ հասարակությունը գրեթե ձերբազատվել է իր վախերից և նախկին իշխանությանը ետդարձի ճանապարհ չկա:

Сообщение «Դու զիլ ես, դու ես փրկելու էս երկիրը». Լևոն Բարսեղյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->