>

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր նկարը փակցված է ՎԵՏՕ-ի պատին` «սորոսականների» ցանկում,

առնչություն ունե՞ք «Բաց հասարակության հիմնադրամների» հետ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։




Քոչարյանի զոհերը

«Ոչ, այդ մասին հարցրեք նրանց, ովքեր փակցրել են նկարը՝ ես երբեւէ չեմ ֆինանսավորվել այդ կազմակերպությունից, ավելին` չեմ համարում ամոթալի այդ,





ինչպես նաեւ այն հիմնադրամների հետ համագործակցությունը, որոնք ֆինանսավորում են մարդու իրավունքների, երկրների ժողովրդավարացման գործընթացները»:

Իսկ ինչպե՞ս եք բացատրում ԲՀՀ-ին Ավինյանի որոշմամբ հարկային արտոնություններից ազատելը, երբ Մայր տաճարի շինարարությունը՝ որպես բարեգործության ծրագիր, մերժվում է։


«Ծանոթ չեմ այդ որոշմանը»: Կասկածո՞ւմ եք, կարող եմ ցույց տալ։ «Չեմ կասկածում, այս պահին չեմ կարող մեկնաբանել։

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ իմ աչքին ընկավ ԲՀՀ հայտարարությունը, որ իրենք նման արտոնություններ ստացել են տարիներ շարունակ։



Հարցը ճիշտ կլինի ուղղել նախկին իշխանություններին, թե ինչու են արտոնություններ տրամադրել.

հարցը հատկապես ուղղեք նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանին, որը երկար տարիներ աշխատել է ԲՀՀ-ում։ Կուզեի ճշտել` արդյոք նա իրեն չի՞ համարում սորոսական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Сообщение «Սամվել Ֆարմանյանը տարիներով աշխատել է «Սոռոսի գրասենյակում». Իմ Քայլը պատգամավորի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->