>


Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգի բնակիչը մոտ 20 երեխաների է պատանդ վերցրել, որոնք հրավիրված էին իր դստեր ծննդյան տոնին։ Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։








Քոչարյանի զոհերը

Պարբերականի տվյալներով, հանցագործը նախկինում սպանության մեջ մեղադրված Սուրեշ Բատամն է։ Նա երեխաներին հրավիրել է իր դստեր ծննդյան տոնին, սակայն այնուհետև նրանց պատանդ է վերցրել։ Երբ տեղի բնակիչները փորձել են օգնել անչափահասներին և բացել տան դուռը, Բատամը նրանց վրա սկսել է կրակել։


Նրա տանը պահվող երեխաների ճշգրիտ թիվն անհայտ է։ Ինչպես հաղորդում են տեղի բնակիչները, այնտեղ կարող է 20-25 մարդ լինել։ Բացի այդ, այնտեղ կարող են գտնվել հանցագործի կինն ու երեխաները։ Տղամարդը երեք ոստիկան է վիրավորել և մեկ բնակչի։

«Տվյալ պահին պատանդներին փրկելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ Մենք վերահսկում ենք իրավիճակը։ Մեր առաջնահերթությունը երեխաներին փրկելն է»,- ասել է Ուտար-Պրադեշի ոստիկանության գլխավոր տնօրեն Օմ Սինգհը։



Сообщение Տղամարդը երեխաներին հրավիրել է դստեր ծննդյան տոնին և նրանց պատանդ է վերցրել появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->