>

Զգուշացե՛ք: Ագրեսիայի մակարդակը չափազանց մեծ է․․․




Քոչարյանի զոհերը

Խոյ





Խոյին կառավարում է էներգետիկ և իմպուլսիվ Մարսը։ Խոյը լավ տրամադրության դեպքում հիանալի ընկեր է։ Նրա հետ չեք ձանձրանա, նա ծույլ չէ և պատրաստ է օգնել։ Սակայն եթե դուք Խոյին վատ տրամադրության պահին եք բռնացրել, եթե դուք բարկացրել եք նրան, ապա Խոյը հրե փոթորիկ կթափի ձեր գլխին։ Քանի որ նրա տարերքը կրակն է։

Խոյերը պոռթկուն և համառ են, նրանց հետ դժվար է բան պայմանավորվել, քանի որ նրանք միշտ չէ, որ լսում են զրուցակցի տրամաբանական փաստարկները։ Այս նշանի տղամարդիկ հաճախ են մտածում, որ որոշ հարցեր կարելի է լուծել միայն բռունցքներով։


Կարիճ

Կենդանակերպի այս նշանը Մարսի հովանավորության տակ է։ Կարիճը սովորական վիճակում հանգիստ է և բարեհամբույր։ Ինչ–որ մեկը կարող է նրանց միամիտ համարել։ Բայց բոլորին չէ հայտնի, որ հանդարտության դիմակի տակ հույզերի իսկական փոթորիկ է թաքնված։ Ջրի տարերքին պատկանելը մատնանշում է, որ նա զգայուն էություն ունի։



Ի դեպ, Կարիճը հազվադեպ է ցուցադրում իր զգացմունքները՝ նախընտրելով դրանք իր ներսում պահել։ Սակայն, եթե նրա համբերությունը չարաշահեք, ապա ձեզ վրա կթափվի կործանիչ ուժի զայրույթը։ Նման պահերին Կարիճը շատ չար է լինում և անգամ դաժան։

Միայն հոգին ստոր կրքերից և անարժան հույզերից մաքրելով՝ նրանք կարող են բացվել բարու, խաղաղության և սիրո համար։ Այդ ուղին ստիպված է անցնել յուրաքանչյուր Կարիճ։ Եվ երբեմն թվում է, որ կյանքը նման է հավերժական պայքարի։ Եվ առաջին հերթին այստեղ կարևորը սեփական անձի նկատմամբ հաղթանակն է։

Сообщение Կենդանակերպի 2 ամենաչար նշանները появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->