>

12-ամյա հայուհին Ռուսաստանի ռեկորդ է սահմանել. նա ձայնի ամենամեծ դիապազոնով երեխան է։




Քոչարյանի զոհերը

Sputnik Արմենիան գրում է․ Միլենը ծնվել է Գյումրիում, բայց 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Նա սկսել է երգել 6 տարեկանից և անմիջապես էլ հաղթանակներ է տարել երգի մրցույթներում։ Այժմ նա ելույթ է ունենում մենահամերգներով և երազում է պրոֆեսիոնալ երգչուհու կարիերայի մասին։





Միլեն Կարանյանը՝ 12-ամյա հայուհին, Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։

Զարմանալի է, բայց աղջկա բացառիկ տաղանդն անսպասելիորեն է բացահայտվել։


«Դա պատահաբար եղավ։ Մայրս նկատեց, որ ես մեծ դիապազոն ունեմ, և նա սկսեց զարգացնել այն»,–պատմում է Միլենը։



Նա երաժշտական դպրոց չի գնում. ամեն ինչ ինքնուրույն է սովորում՝ մոր օգնությամբ։ Միլենն ասես սրտով է զգում երաժշտությունը։

Նրա երգացանկում տարբեր ժանրերի հիթեր են, որոնք երգում է տարբեր լեզուներով։ Աղջնակը որոշել է պարապել, չհանձնվել, միշտ գնալ առաջ։

Сообщение 12-ամյա հայուհին Ռուսաստանի ռեկորդ է սահմանել. նա ձայնի ամենամեծ դիապազոնով երեխան է появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->