>

Նախորդող տարվա սեպտեմբերի 28-ին Մատաղիսում կրակոցից մահացել էր զինծառայող Արման Լևոնյանը: Հետագա հետազոտությունները պարզեցին, որ մահացածը մինչ մահը մարմնական լուրջ վնասվածքներ է ունեցել: Մահացածի ծնողները դժգոհ են քննության արդյունքներից. իրենց զավակի մահվան հանգամանքների մասին առանձնապես տեղեկություն չունեն:




Քոչարյանի զոհերը

Դիրքերում Լևոնի հետ եղել է ընկերը, ով վկայություն է տվել՝ հայտնելով, որ նրանց դիրքի ավագը ապտակել է, քանի որ քնել են դիրքերում: Սակայն Լևոնի մարմնի վրա հայտնաբերված բռնության հետքերը չէին կարող ապտակից առաջանալ:






Դիրքի ավագը կալանավորված է, սակայն քննությունը դեռ ընթացքի մեջ է: Պարզվել է նաև, որ կրակոցը, որի հետևանքով մահացել է տղան, եղել է վերևից: Այս մասին տեղեկացնում է նրանց փաստաբանը:



Ինչևէ, դեպքի հանգամանքները դեռ բացահայտված չեն, իսկ մահացածի ծնողների ցավն անամոք է. նրանք նաև դժգոհում են, որ հավուր պատշաճի չեն տեղեկացվում դեպքի հանգամանքներից:

Сообщение Զինծառայողի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն. ծնողները դժգոհում են появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->