>

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն»

ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից կատարվող անհիմն շահարկումներից հանրությանը զերծ պահելու նպատակով, ինչպես նաև կարևորելով անաչառ և ամբողջական

տեղեկատվություն ստանալու` քաղաքացիների իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.




Քոչարյանի զոհերը

Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու





վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա

հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:


Հարցաքննության ընթացքում Ն. Սամսոնյանին առաջարկվել է հայտնել իր գրառման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,

այդ թվում՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, նշել ռեստորանի տվյալները, հայտնել այլ մանրամասներ:

Ն.Սամսոնյանը, անհիմն պատճառաբանելով, որ դա իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է,

հրաժարվել է հարցերին ըստ էության պատասխանելուց, ինչի մասին նշում է կատարվել հարցաքննության արձանագրության մեջ:



Այնուհետև Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով:

Քննիչը, չունենալով քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որևէ դատավարական պարտականություն,

դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը:

Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից տրված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով`

Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց:

Сообщение Պաշտոնական. ՀՔԾ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->