>

Սև բողկը հարուստ է նյութեով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի լիարժեք աշխատանքի համար: Էներգետիկ արժեքը կազմում է 35,5 կկալ և այն պետք է ներառեն սննդակարգում հատկապես ավելորդ քաշ ունեցողները:

Սև բողկի հյութով բուժում են մրսածությունը, հազը, նաև բրոնխիտը:

Սև բողկը՝




Քոչարյանի զոհերը

Խթանում է նյութափոխանակությունը, Օգնում է ազատվել ավելորդ հեղուկից և հանում է այտուցվածությունը
Ազատում է օրգանիզմը տոքսիններից, Լավացնում է աղիների աշխատանքը, օգնում է ազատվել փորկապությունից և մաքրում է օրգանիզմը:




Ունի լեղամուղ և միզամուղ հատկություն:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ

Մաքրում է անոթները և լավացնում է արյան շրջանառությունը


Լավացնում է վերքերը, խոցերը

Սև բողկից պատրաստված միջոցները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և արդյունավետ են II տիպի շաքարային դիաբետի դեպքում:


Հատկապես արդյունավետ է հետևյալ միջոցը:

  • 120 մլ սև բողկի հյութ
  • 10 գ դափնու տերև
  • 100 մլ ջուր

Ջուրը եռացնել և լցնել դափնու տերևի վրա, փակել կափարիչով, թողնել 1 ժամ, քամել, ավելացնել սև բողկի հյութը և խմել օրվա ընթացքում, բուժման կուրսը 1 շաբաթ:

Այտուցների դեպքում՝

  • 200 գ սև բողկ
  • 40 մլ կիտրոի հյութ

Սև բողկն անցկացնել քերիչով, ավելացնել կիտրոնի հյութը և խառնել: Ընունել 30-40 գ օրը 4-5 անգամ մեկ շաբաթվա ընթացքում:

Սև բողկը հակացուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, բարձր թթվայնությամբ գաստրիտի, սրտի ծանր հիվանդությունների, լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում, հղիներին և ինֆարկտի դեպքում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->