>

Մարդասպանների ու զավթիչների երկիր է ուզում




Քոչարյանի զոհերը

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ, ասել է. «Պատմությունից գիտենք, որ տարբեր ժամանակներում լեգիտիմությամբ եկած իշխանությունները գործել են ամենասարսափելի հանցագործությունները՝ ինչպես իրենց ժողովրդի դեմ, այնպես էլ այլ ժողովուրդների դեմ»:




«ՉԻ». Միանգամից հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը իրավապաշտպան է համարվում, առաջին ՄԻՊ-ն է եղել: Ու այս իրավապաշտպան համարվողի կարծիքով, լեգիտիմ իշխանությունը սարսափելի հետևանքներ է ունենում:


Իհարկե, պետության կայուն և բարգավաճ զարգացման միակ գրավականը իշխանությունը զավթելն է, ընտրություններ կեղծելը, զինակիցներին սպանելն ու բանտ նետելը, հազարավոր քաղաքացիների խոշտանգելը, ազգուտակով երկրի տնտեսությունն ու հարստությունները յուրացնելը, տարիներ շարունակ Հ1-ով քարոզչական տեռորը, Մարտի 1 ու «Հոկտեմբերի 27» կազմակերպելը:
Լարիսա Ալավերդյանը ահա այսպիսի երկիր է ուզում, որտեղ ինքը գործուղվեր ՄԻՊ՝ ծպտուն չհանելու համար:


Մենք առաջիկայում կներկայացնենք Լարիսա Ալավերդյանի գործունեության վառ էջերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերում: Ավելի շուտ՝ չգործունեության:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

Сообщение Մարդասպանների ու զավթիչների երկիր է ուզում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->