>

Ֆեսբուքյան օգտատեր Արմեն Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Շուրա, գնացեք Կիև և հարցրեք` ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը, և ձեզ կասեն, որ մինչև հեղափոխությունը նա կույր էր:




Նա կույր էր, գող, հարուստ ու երջանիկ: Իսկ Պանիկովսկին հպարտ էր իր մասնագիտությամբ, անկեղծ ու թերևս այդքանով ավելի արժանի էր հարգանքի, քան ոմանք, ովքեր այսօր «փորձում են կուրանալ», մինչ այդ ունենալով «բացարձակ պայծառ տեսողություն»։


Իսկ այժմ ամենևին էլ պետք չէ ոչ մի տեղ գնալ, այլ պետք է հարցնել՝ ով է «սթափության» և «ուշքի գալու» կոչեր անող բարձրաստիճան նախկին պաշտոնյան մինչև գեներալ դառնալը և ձեզ կասեն, որ մինչև հեղափոխությունը նա օժտված էր «պայծառ տեսողությամբ» ու երջանիկ էր: Իսկ նշանակվելուց հետո հանկարծահաս «կուրությունը» նրան «վերադարձրեց» հոգեկան անդորրը, դարձրեց էլ ավելի հարուստ ու երջանիկ, բայց դա էլ երկար չտևեց…

Եվ քանի որ մեղք է ուրախանալ մարդու դժբախտությամբ, մեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան հնից մեզ փոխանցված նորօրյա պանիկովսկիներին մաղթել առանց հեղափոխությունների գոյատևություն:
Հ.Գ. Նման մարդկանց գնահատականը տվել է Օստապ Բենդերը` Պանիկովսկու թաղման ժամանակ: Արդյո՞ք բարոյական մարդ էր Պանիկովսկին: Ո’չ, նա բարոյական մարդ չէր:
Հ.Գ. Ինձ պարզապես մտահոգում է այն երևույթը, որ մարդը կարող է մինչև վերջին բառերով պախարակել, անվանարկել սեփական երկրի իշխանություններին ու իր ընկերներին… Կամ կարող է հնչեցնել գնահատականներ, որոնք ոչ թե «կանգ առի» կամ «սթափության» կոչեր են, այլ վերջնագրեր են իրենցից ներկայացնում ու այրում են բոլոր կամուրջները, այդ թվում՝ ընտանեկան և ընկերային…


Ու առավել զավեշտալին այն է, որ քաղաքականության մասին զրո պատկերացում ունեցող նորօրյա «կույրը» ոմանց «դրդմամբ» ոգևորված շարունակում է մեկը մյուսի հետևից գործել սխալներ, որոնք առնվազն տարօրինակ են կամ բնորոշ են գրագիտության ցածր մակարդակ ունեցողին։ Իսկ դա արդեն ծաղր է ոչ թե հասարակության, այլ սեփական անձի նկատմամբ…

Сообщение Իսկ այժմ ամենևին էլ պետք չէ ոչ մի տեղ գնալ, այլ պետք է հարցնել՝ ով է «սթափության» և «ուշքի գալու» կոչեր անող բարձրաստիճան նախկին պաշտոնյան մինչև գեներալ դառնալը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->