>

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր զայրույթն է արտահայտել վարչապետի երեխաների հասցեին հնչող տարատեսակ անպատիվ խոսքերի և կարծիքների վերաբերյալ, նա գրել է.




Քոչարյանի զոհերը

Ես կարող եմ հասկանալ վարչապետի գործունեության, իր վարած քաղաքականության կամ անձամբ իրեն որպես պետական գործիչ չընդունելու Ձեր դիրքորոշումը։ Կարող եմ հասկանալ նույնիսկ հենց էնպես, փողով կամ «պետքի համար» իրեն չսիրեու շատերիդ մղումը, ԲԱՅՑ, բայց երբեք, երբեք ու ոչ մի պարագայում չեմ կարող հասկանալ իր երեխաների վրա Ձեր պատեհ-անպատեհ հարձակումները։




Անկեղծ, իրոք, սպանեք` չեմ հասկանում։ Սովորական երեխեք, սովորական միս ու արյունից. Ձեր երեխաների պես երեխաներ են։ Ինչի՞ եք ընկել հետևներից։ Խոսքս ապաքաղաքական ա, և չունեմ ոչ մի միտում, բացի անկեղծ զայրույթից։

Վարչապետի պստոն` Արփին, աղջկաս խմբից ա։ Պատկերացնո՞ւմ եք էդ մի մատ երեխեն առանց «ախռանիկ» ու թիկնազոր ա պարտեզ գալիս։ Մի հատ պատկերացրեք` իմ երեխու պես ուտում ա ճաշիկ, կարագ, պանիր, հաց ու առանց սև իկռայի։ Իմ երեխու պես հագնում ա տնային հողաթափեր ու տեղական արտադրության շորեր։ Չէ, չէ, դուք մի հատ պատկերացրեք էլի, Արփին հանդեսների փերին, Ձյունանուշը ու Կարմիր Գլխարկը չի, օրվա հերոսն ու աստղը չի։ Սովորական երեխայա։ Սո-վո-րա-կան։


Մի հատ հիշեք էլի, հիշեք ոնց էին ժամանակին «կարևոր մեկի» երեխու առաջին դասարան գնալու համար ծերից-ծեր փողոց փակում ու 8 թիկնապահով ուղեկցում թագաժառանգին։ Ամոթ չի՞։

Ես ներկա-նախկին համեմատելու համար չեմ ասում, զուտ երեխեքին ցեխին խառնելու աներեսությունն եմ ուզում հասկանալ։


Փաշինյանին քննադատելու պատճառներ գուցե կան,գուցե և քիչ չեն, բայց նրա երեխաների միջոցով փորձել դիվիդենտներ շահել ՝ անբորյականություն ա։ Ու սա այն դեպքում, երբ նա իր երեխաներին չի գերադասում մերոնցից։

Վ. Հ.

Сообщение «Վարչապետի պստոն` Արփին, աղջկաս խմբից ա. Պատկերացնո՞ւմ եք էդ մի մատ երեխեն …». Ֆեյսբուքյան օգտատերեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->