>

Ֆեսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջքւմ գրել է.

Ձյուն գա Սերժիդ գլխին․ Արցախը Հայաստան է, և վերջ․․․




Քոչարյանի զոհերը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մեր պետության դիրքրեն զգալիորեն ամրացել են։





Արդեն երկրորդ անգամ միևնույն հարցն ուղղելով Փաշինյանին, Շարմազանովն այս անգամ մասնավորապես ասել է․ Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ,ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա,թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։

«Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ,ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն,նախ և առաջ ասա,թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։

Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։


Ի վերջո,ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։
Թե չէ ձյուն է գալիս փաթիլ,փաթիլ…

Հ.Գ. Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»։

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները:
Այն, որ բարենպաստ տնտեսական տարի ունենալու մտքից Շարմազանովն ու իր թիմակիցները ընկճախտ են ապրում կարծում եմ պարզ է։
Բայց, մեր երկրի համար ամենաառանցքային խնդրի վերաբերյալ էժանագին հնարքով փոխզիջումների անտեսանելի կետին շարունակ հարվածելն ուղղակի տարակուսանք է առաջացնում։


Ինչպես չասել, բա ձյուն գա քաղաքական հորդ՝ Սերժիդ գլխին, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տարիներ շարունակ բանակացում էր ազատագրված 7 շրջանները հանձնելու շուրջ։ Բանակցում էր, սակայն թշնամուն նույնիսկ զիջումների այս ձևաչափը չէր բավարարում։ Չեր բավարարում, որովհետև Ալիևի ախորժակը հենց ուտելիս էր բացվել։

Հիմա արդեն տխրահռչակ մադրիդյան սկզբունքները չեզոքացվել են լեգիտիմ իշխանության, մեր ժողովրդի, Փաշինյանի ջանքերով։ Ի տարբերություն Սերժի, մեր վարչապետը փոխզիջումների մասին մտածելու փոխարեն ինտեսնիվ կերպով զինում է Հայոց բանակը, զարկ է տալիս նաև տնտեսությանը և ոգևորվում, որ ձյան տեղումները նպաստելու են բարենպաստ արդյունքներին։

Իսկ Շարմազանովի, Սերժի ու նմանատիպ այլ երևույթների մտահորիզոնը սահմանափակվում է զիջումներով և տարածքներ հանձնելով։ Այս բարդույթը հաղթահարելն այլևս անհնար է։ Շարմազանովը նույնիսկ պատկերացնել չի կարող, որ զիջում ասվածը չի կարող տեղ ունենալ բանակցային գործընթացում։

Դուք նույնիսկ տողատակ էիք փնտրում, Փաշինյանի հայտնի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության տակ։ Իզուր մի փնտրեք, քանզի չեք գտնելու։

Ու քանի որ, պարոն Շարմազանովը հիշատակել էր ձյան փաթիլ-փաթիլ հայտնի բառակապակցությունը, ինձ մնում է միայն նրան խորհուրդ տալ լսել Արամ Ասատրյանի հայտնի «Ձյան ճերմակ փաթիլներ փաթիլները, հոսում էին արցունքիս կաթիլները» հայտնի երգն ու հանգիստ քնել։

Сообщение Ձյուն գա Սերժիդ գլխին․ Արցախը Հայաստան է, և վերջ․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->