>

Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով բերում են Երեւան:

Նշենք, որ քիչ առաջ մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան:




Քոչարյանի զոհերը

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր- Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան:




Ըստ որոշ տեղեկությունների բողոքի վայր է գալիս նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:


NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է:

Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում:


Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային

վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Сообщение Բախումներ՝ մшհшցшծ զինծшռшյողի հարազատների և ոստիկանների միջև появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->