>

Այս պատմությունը տեղի է ունեցել 90-ականների վերջում։ Ես ու ընկերուհիս՝ Անին, 26 տարեկան էինք։ Ամուսինս գործուղման էր գնացել, իսկ Անին էլ բաժանվել էր մի քանի ամիս առաջ։ Խորը դեպրեսիայի մեջ էր․ ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ էլ ապագա․․․

Մի օր որոշեցի ընկերուհուս հանել տանից, որ մի քիչ ցրվի, օդափոխվի։ Խանութից հաց ու պանիր գնեցինք, նստեցինք այգում, նստած խոսում էինք, ուտում էինք։




Քոչարյանի զոհերը

Մի պահ Անին սկսեց ուժեղ արտասվել, գոռալով ասում է, որ կյանք չունի, ոչ մեկի պետք չէ․․․Գրկել էի նրան, մխիթարում։ Հանկարծ մեջքիս հետևում ինչ-որ խշխշոց եմ զգում։ Դառնում եմ, տեսնում մոտ 6 տարեկան տղայի, տեսքից նման էր մուրացկանի, մեր տոպրակը վերցրեց և վազեց։ Հետևից թռա, գոռում եմ «Սպասիր, հետ բեր․․․»։ Մի րոպե անց բռնեցի տղայի վերարկուից, գոռալով ասում եմ․




-Ամեն ինչ կպատմեմ ծնողներիդ, տար ինձ ձեր տուն։

Ընկերուհիս համոզում էր, որ պետք չի, եղածը մեծ բան չի, բայց ես անհասկանալի կերպով զայրացած էի և այդ պահին չէի գիտակցում, թե ինչ եմ անում։


Քայլեցինք 5 րոպե, մտանք տուն հիշեցնող կիսաքանդ կառույց։ Ներսում մութ էր, ցուրտ, գետնին մոտ 2 տարեկան մի աղջնակ էր նստած։ Տղան նրան տվեց մի կտոր հաց ու պանիր, իսկ փոքրիկը սկսեց քաղցած մկնիկի պես արագ-արագ կրծել։ Սիրտս կտոր-կտոր եղավ այդ պահին։

Պարզվեց, որ հայրն ու մայրը հարբեցողներ և թմրամոլ են, մի շաբաթ առաջ երկուսն էլ անհետացել են, իսկ երեխաները մնացել են միայնակ։ Ավագ եղբայրն էլ ինչպես կարողացել է, հոգ է տարել քրոջ մասին։

Ես ուզում էի ամոթից մտնել գետինը․․․ 

Բայց այդ պահին Անին նայեց ինձ և ասաց․


Նրանք իմ երեխաներն են, ես իրենց իմ տուն կտանեմ։

Մի քանի ամիս տևեց, մինչ Անին կարողացավ որդեգրել փոքրիկներին, նույնիսկ ստիպված եղավ վճարել չստացված ծնողներին, որ նրանք հրաժարվեն երեխաներից։

Որդեգրումից մի տարի անց էլ Անին ամուսնացավ տարիքով մեծ նախկին զինծառայողի հետ։ Հիմա տղան հոր պես զինծառայող է դարձել, աղջիկն էլ դիզայներ է։ Իսկ ընկերուհիս ասում է, որ ինքն աշխարհում ամենաերջանիկ կինն է։

Сообщение Մենք տեսանք կեղտոտ և քաղցած երեխայի․․․ նա մեր մոտից սնունդ էր փորձում գողանալ․․․ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->