>

Մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:




Քոչարյանի զոհերը

ՀՀ Պաշտպանության նախարարը այս պահին բանակցում է Արմավիր-Երեւան մայրուղիով հունվարի 30-ին մահացած զինծառայողի դագաղը Երեւան բերող հարազատների հետ:




Նա խնդրեց կանգնել եւ չշարունակել երթը դեպի Երեւան:

Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:


NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում:

Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում:


Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում

և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Сообщение Ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Պաշտպանության նախարար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->