>

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Արդյո՞ք սա է թավիշի դրսևորումը.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ







Քոչարյանի զոհերը

Եվ այսպես, մենք ժամանակ տվեցինք, որպեսզի սադրանքներ և բանսարկություններ տարածող, իշխանությունների հանդեպ ատելություն քարոզող անտիֆեյքերն ու ադեկվադները, ի դեմս Նարեկ Սամսոնյանի, Նարեկ Մալյանի և Արթուր Դանիեյանի, ներկայացնեն հիմնարար ապացույցներ, ըստ որի մենք աշխատում ենք վարչապետ Փաշինյանի համար, որ մեր ալիքներում լուրեր տեղադրելու համար Փաշինյանը մեզ վճարել է մեկ միլիոն դոլար և վճարել է հայ ժողովրդի վճարած հարկերից, ինչպես նաև Փաշինյանը մեծ գումարներ է աշխատել մեր միջոցով: Ես պահանջել էի, որպեսզի նրանք ապացույցներ ներկայացնեն, սակայն նրանք մինչ օրս այդպես էլ չեն ներկայացրել այդ ապացույցները: Նրանց պահվածքը հատում է թույլատրելիի բոլոր սահմանները, նրանք սպառնացել են ինձ և իմ ընտանիքի անդամներին, հրապարակելով մեր լուսանկարները անտիֆեյք կայքում: Սպառնալիքներ են հնչեցրել թե ուղիղ եթերով, թե գրառումների միջոցով, որ ես իմ ընտանիքի անդամների վրա խաչ եմ քաշելու (բնականաբար չեմ վախեցել, պարզապես փաստերն եմ արձանագրում): Ինձ սպառնալուց հետո և առաջ Նարեկ Սամսոնյանը թիրախավորել էր իշխանությանը, վարչապետին և նրա ընտանիքի անդամներին, բարբաջանքների ժամանակ ծաղրելով նաև վարչապետի անչափահաս դստերը՝ հրապարակելով կեղծ խավիարի պատմությունը: Այս ընթացքում հասցրեց և ուղիղ եթերով և գրառումներով վիրավորել նաև Ստյոպա Սաֆարյանին և այլ քաղաքական գործիչների:

Եվս մեկ անգամ հրավիրում եմ Ազգային Անվտանգության Ծառայության, Հանրային Խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրությունը վերը նշված անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, քանի որ նրանք լուրջ սպառնալիք են հանրության, իշխանության և անձամբ վարչապետի համար: Հետևելով նրանց անտիֆեյք ու ադեկվադ կայքերին, կտեսնեք ինչպիսի ատելություն են նրանք քարոզում, անընդհատ մեջբերելով, որ շուտով կգան իրական իշխանությունները և բոլորը պատասխան կտան: Անհասկանալի էր ոստիկանության կողմից նրանց մի քանի ժամով բերման ենթարկելն ու բաց թողնելը: Սպասեցինք ոստիկանության մեկնաբանությանը այս հարցի վերաբերյալ, որն այդպես էլ ոչ մի բացատրություն չունեցավ:
Վերը նշված կառույցներից բացի դիմում եմ նաև վարչապետ Փաշինյանին:


Հարգարժան պարոն Փաշինյան ամբողջ հայ ժողովուրդը կանգնել է Ձեր կողքին, մենք միասին իրականացրել ենք թավշյա, անարյուն հեղափոխություն: Այս ընթացքում Ձեր իսկ շրջապատում բացահայտվել են տասնյակ դավաճաններ: Ժողովուրդը ձեր կողքին է, ժողովուրդը Ձեզ հավատում է, սակայն թավիշն այլևս ակտուալ չէ և ժամանակն է, որ դիմեք կոշտ գործողությունների: Սադրիչները թուլացնում են ժողովրդի զգոնությունը, սադրիչները ատելություն են քարոզում իշխանությունների և անձամբ Ձեր հանդեպ: Վերը նշված անձինք, ովքեր մեղադրում են ինձ իշխանությունների և անձամբ Ձեզ համար աշխատելու մեջ, բոլորովին կորցրել են իրականության զգացումը, որը ահավաստիք անպատժելության արդյունքն է:
Հարգանքով՝ Շավարշ Սարուխանյան


Հ.Գ. Ամիսներ առաջ այս եռյակի բանսարկությունների մասին մանրամասն փաստեր է ներկայացրել armtimes.com-ը: Նման փաստերից հետո, որտեղ ներկայացված էր ադեկվատի և անտիֆեյքի #սուտՆիկոլ հեշթեգով իրականացվող արշավը Փաշինյանի դեմ, տպավորություն էր, որ ուր որ է նրանց կենթարկեն պատասխանատվության, սակայն ոչ միայն բերման ենթարկվեցին ու ազատ արձակվեցին, այլ նաև շարունակեցին ամենաէժան ստերով և կեղծիքներով վնասել վարչապետի և գործող իշխանությունների հեղինակությունը: Արդյո՞ք սա է թավիշի դրսևորումը…

Сообщение Կարևոր ԲԱՑ ՆԱՄԱԿ Նիկոլ Փաշինյանին և Իրավապահներին. Սա պետք է հասնի վարչապետին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->