>

Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից, մենք ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում:




Քոչարյանի զոհերը

Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:






  1. Թանաք. Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ:
  2. Խոտ. Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել  և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով:Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:
  3. Ներկ. Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային  յուղի կամ սկիպիդայի մեջ թաթախած բամբակով և լվանալ:
  4. Մոմ, պարաֆին. Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և հարդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում: Այնուհետև լվանալ:
  5. Կարմիր գինի. Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:
  6. Մաստակ.Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան: Այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը : Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:
  7. Յուղ. Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վր և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով: Այնուհետև թրջել և լվանալ:
  8. Եղունգների լաք. Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ:

Сообщение Առանց հագուստը փչացնելու, այսուհետ կկարողանաք մաքրել 8 դժվարանցանելի հետքեր․ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->