>

Կաթնաշոռով այս թխվածքաբլիթները, որոնց բաղադրատոմսն է այսօր առաջարկում EnterTrain-ը, պարզապես հալչում են բերանում։

Իսկ ձմռանը տաք թեյի հետ դրանք վայելելն իսկական երջանկություն է։




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 250 գրամ կաթնաշոռ
  • 200 գրամ ալյուր
  • 100 գրամ բրնձի կամ նուշի ալյուր
  • 180 գրամ կարագ
  • 150 գրամ շաքարավազ
  • 2 ձու
  • 0,5 բաժակ նուշի թերթիկներ
  • 1 թ․գ շաքարի փոշի
  • 0,5 թ․գ․ սոդա
  • 0,5 թ․գ․ աղ

Պատրաստման եղանակը




1. Հալեցրեք կարագը, լցրեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազն ու խառնեք։

2. Խառնուրդին ավելացրեք ձվի դեղնուցը։

3. Առանձին խառնեք մաղած ալյուրը և բրնձի (նուշի) ալյուրը, սոդան և աղը։ Խառնեք երկու զանգվածները։


4. Կաթնաշոռը բլենդերով հարեք և ավելացրեք մնացած զանգվածին, խմոր հունցեք։

5. Խմորը բացեք 5-7 մմմ հաստությամբ և սրտաձև կտրատեք։


6. Յուղաթուղթ փռեա և սրտիկներն իրար կողք դասավորեք տապակի մեջ իրարից 2 սմ հեռավորության վրա։

7. Սրտիկների վրա ձու քսեք և նուշի թերթիկներ ավելացրեք։

8. Թխեք 10 րոպե 200 աստիճանի տակ։

9. Սառեցրեք և վրան շաքարի փոշի ցանեք։

Сообщение Ինչպես թխել կաթնաշոռով և նուշով թխվածքաբլիթներ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->