>

Մահացած զինվոր Վահրամ Ավագյանի մայրն ասում է․


«Վահրամը մահից հինգ րոպե առաջ է տղայիս՝ Վահանի հետ է խոսել։  Փող էինք ուղարկել նրան, պիտի ինքը գնար գումարը հաներ։ Վահանը զանգել և հարցրել է՝ փողը տե՞ղ է հասել։ Վահրամն ասել է ՝ հա։ Ես տղայիս ասում եմ՝ հինգ րոպեի մեջ ի՞նչ եղավ։







Քոչարյանի զոհերը

Մի երկու օր առաջ հեռուստացույցով  մահացած զինվորի մասին եմ լսում, էլի ասում են՝ ինքնասպանություն, դրանից առաջ էլ մահացած մի ուրիշ զինվորի մասին էի  լսում, էլի  ասում էին ՝  ինքնասպան։  Էդ բոլորը ինքնասպա՞ ն են լինում․․․»

Ուրիշ բան էլ պետք չի ասելու՝ էդ բոլորը ինքնասպա՞ն են լինում։ Սա արդեն մի մոր ողբ չէ, համազգային ողբ է՝ էդ բոլորը ինքնասպա՞ն են լինում։


Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:


Քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝  «Ինքնասպանության հասցնելը»:

Մահացած զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին, պնդում են, որ կատարվածը սպանություն է, և պահանջում են բացահայտել մեղավորներին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->