>

Մարտի 1-ի գործով Դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:




Քոչարյանի զոհերը

Այս բողոքով առաջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, սակայն բողոքի բուն քննությունն այդպես էլ չէր սկսվել:




Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա այս գործով չի կարող լինել անաչառ եւ անկողմնակալ դատավոր:


Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ այն որակելով սադրանք:

Լսելով կողմերին՝ նույն օրը դատավոր Դանիելյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:


Դանիելյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը նախորդ տարի՝ 2019 թվականի հունիսի 25-ին,

բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը եւ որոշեց նրան դարձյալ կալանավորել:

Այսպիսով, դատական նիստը շարունակվում է:

Сообщение Մարտի 1-ի գործով բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->