>

Ֆրանսիական Air France ավիաընկերության` Փարիզից Մոսկվա թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռը երկու անգամ վերադարձել է մեկնման կետ՝ ինքնաթիռում առկա խնդիրների պատճառով, հայտնում է 5-tv.ru կայքը:




Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ թռիչքուղի դուրս գալուց անմիջապես հետո ուղևորներն օդաչուների խցիկից ձայներ են լսել, որից քիչ անց ինքնաթիռը վերադարձել է տերմինալի մոտ:




«Բարձրախոսով ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հայտարարեցին, որ օդաչուների խցիկում ծեծկռտուք է տեղի ունեցել, այդ պատճառով թռիչքը պետք է շարունակվի անձնակազմի փոխարինումից հետո»,- պատմել է ականատեսներից մեկը:

Անձնակազմը փոխարինելուց հետո ինքնաթիռն օդ է բարձրացել, սակայն թռիչքի մեկնարկից մեկ ժամ անց կրկին վերադարձել է Փարիզ` սրահում ցուրտ լինելու պատճառով:



«Սրահում շատ ցուրտ էր, պատուհանները բոլորը սառել էին, անհնար էր նստել, դժվար էր շնչել»,- նշել է ուղևորներից մեկը:

Նրա խոսքով` ավելի ուշ ուղևորներն այլ ինքնաթիռ են նստել և հասել Մոսկվա, սակայն շատերը հաջորդ թռիչքներին չեն հասցրել և տոմսեր են կորցրել:

Сообщение Մոսկվա մեկնող ինքնաթիռը երկու անգամ արտակարգ վայրեջք է կատարել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->