>

Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել:

«Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, եւ դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար:

Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, եւ Զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել վերջին երկու ցավալի դեպքերի մասին:




Քոչարյանի զոհերը

Ըստ պաշտոնական տեղեկության՝ հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա:


Գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նպատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, հրահանգել էր մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել: Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել. նրանցից մեկը ընկել էր, կոտրել ոտքը, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք էր ստացել: Նշենք, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:




Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա:
Եվ, ահա, կատարվածից 1 շաբաթ անց «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը այս դեպքից առաջ տարօրինակ վարք է դրսեւորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը

եւ որոշում կայացրել զինվորին տանել մասնագետների մոտ՝ ստուգման՝ հասկանալու համար, թե նա կարող է արդյոք շարունակել այդ կարգավիճակում իր ծառայությունը բանակում, թե ոչ:

Բժշկական հանձնաժողովը ստուգել է զինվորի առողջական, հոգեկան վիճակը եւ եզրակացություն տվել, որ զինվորի հետ ամեն ինչ կարգին է, եւ զինվորը պիտանի է ծառայության: Այդ մասնագիտական եզրակացության հիման վրա՝ զինվորին կրկին ուղարկել են զորամաս՝ ծառայության: Եւ պարզվում է՝ կրակոցները տեղի են ունեցել օրեր անց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները այդ դեպքով նշանակել են դատաբժշկական փորձաքննություն, որից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Ստացվում է՝ եթե դատաբժշկական փորձաքննությունը հաստատի, որ զինվորը խնդիրներ է ունեցել եւ չէր կարող այդ վիճակում ծառայել, ապա պատասխանատվության առաջ են կանգնելու մի խումբ բժիշկներ, որոնք, ըստ էության, գնահատական են տվել, որ զինվորը պիտանի է եղել ծառայության:

Նախօրեին էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Սա, ի դեպ, մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպքն է՝ երկուսը ծանր վիրավոր են (բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Գործով շատ մութ հանգամանքներ կան, որոնց մասով դեռեւս քննություն է ընթանում), մեկը՝ մահացավ:


Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Վ. Ավագյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զորամասի զինվորներից մեկին է փնտրել, որից հետո էլ զինվորների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Տեղեկացանք, որ Վ. Ավագյանն ապրում էր Էջմիածին քաղաքում, եւ նրա հետ զորամասի մի խումբ տղաներ Էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վ. Ավագյանի հետ այդ «տղայական» խոսակցություններին մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել ՄովսիսյանիՇմայսի որդին: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն ինքնասպան եղած տղան օրեր առաջ ընկել է, և ծառայակիցները ծիծաղել են զինվորի վրա, այնուհետև ներքին խոսակցություն է եղել զինվորների միջև: Վ. Ավագյան զենքը կատակով պահել է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու վրա, վերջինս ասել էէն կողմ քաշի, իսկ զինծառայող Վահրամ Ավագյանն էլ պատասխանել է խի վախենում ես: Սկսվել է լեզվակռիվ, որն էլ խորացել է : Թե այլ ինչ հետեվանքներ է ունեցել այս միջադեպը, կպարզեն իրավապահները:

Եվ, ահա, իրավապահները մի խումբ զինվորների ու զինվորականների, որոնց մեջ էր նաեւ Առաքել Մովսիսյանի որդին, տարել են հարցաքննության՝ զինվորի ինքնասպանության գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում, ինչ կապ ունի իր որդին դեպքի հետ: Ի պատասխան՝ Առաքել Մովսիսյանը հայտնեց. «Իմ որդին 6 ամիս է՝ ծառայում է: Ես իր մոտ չեմ գնացել, հիմա ես Ձեզ ոչ մի բան չեմ կարող ասել: Թող քննություն իրականացնեն, պարզեն, թե ինչ է իրականում կատարվել»:

«Իմ տղան խելոք ծառայում է, բոլորը գոհ են եղել իր ծառայությունից. թե հիմա այնտեղ ինչ է եղել, չգիտեմ: Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն, եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ: Նորմալ, օբյեկտիվ քննութ

On January 10, RA Prime Minister Nikol Pashinyan informed that during 2019 the Armenian Army (for all reasons) registered a historic death toll.


“That is to say, there have never been fewer casualties in our army than in 2019,” the Prime Minister said. However, after the announcement of the Prime Minister of the Republic of Armenia, an uncontrolled situation has arisen in the Armed Forces of the Republic of Armenia, and the events follow one another. Who should answer for this situation? Apparently, Chief of the General Staff of the Armed Forces of the Republic of Armenia Artak Davtyan ignores the words of the Prime Minister of the Republic of Armenia, and the situation in the Armed Forces is in gravity. Zhoghovurd daily has received exclusive details about the last two unfortunate events.

According to official information, on January 23, at 06:55 am, one of the military units located in the northern direction of the Defense Army received gunshot wound from 2001 Henry Zakaryan, born in 2000, and Armen Mesropyan was born. Henry-Hayk Simon Zakarian fired on the troops.

We wrote that according to information we received, the incident occurred at the time when the soldiers were deployed to carry weapons. Henri-Hayk Simon Zakarian instructed a few soldiers to load up the gun, go beyond, and shoot at specific individuals. Soldiers have fled here and there. one of them fell, broke his leg, and the other soldier sustained minor gunshot wounds. It should be noted that their lives are not in danger.

As of yesterday, law enforcement officials were still trying to get the answer to the main question as to what was the main cause of the incident, what made Zakaryan so nervous that he fired on the troops.
And, a week after the incident, the Zhoghovurd daily published details. In particular, Henry-Hayk Simon Zakarian behaved in a strange manner before the incident, which was noticed by the military leadership and made the decision to take the soldier to the specialists for a check to see if he could continue his service in the army or not.

The medical commission checked the soldier’s health, mental condition, and concluded that everything was OK with the soldier and that the soldier was fit for service. On the basis of that professional opinion, the soldier was again sent to the military unit for service. And it turns out that the shooting happened days later. According to the information we have received, the law enforcement agencies have appointed a forensic medical examiner after which many questions will be answered.

It turns out that if the forensic examination confirms that the soldier had problems and could not serve in that position, then a group of doctors would be brought to justice who actually assessed that the soldier was fit for service.

Another tragic case was registered yesterday. In one of the military units of the Defense Army, V. According to the preliminary version, Avagyan committed suicide. This is, by the way, three cases in a week, two seriously wounded (on January 28 at 2:55 pm, 20-year-ol

d Nver Avetisyan was wounded in a security guard in one of the southeastern military units of the Defense Army. : There are very dark circumstances in the case, some of which are still under investigation), one of them died.

Сообщение Նրանք ամեն ինչ կտային, որ սա չհայտնվեր համացանցում. Ինչ «տղայական» խոսակցություն է ունեցել Շմայսի որդին ինքնասպան եղած զինվորի հետ. բացառիկ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->