>

Այսօր Արմավիրի Հայթաղ գյուղում հրաժեշտ էին տալիս Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանին: Նա մահացել է ուսումնական զորամասում հունվարի 30-ին: Առանց քննության ժամեր անց ինքնասպան է պիտակավորվել է քննչական մարմնի կողմից, և սուգն ու ցասումը միահյուսվել էին:

Գյուղում իրարանցում էր: Մարդիկ բարկացած հարձակվում էին, հարցախեղդ էին անում զինկոմիսարիատի ներկայացուցիչներին: Նրանք, ինչպես կարգն է, եկել էին տղայի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու, բայց կարկամած քարացել էին Հայթաղի զայրացած բնակիչների առաջ: Բառեր չէին գտնում նրանց ասելու, կամ էլ նրանց հրահանգված էր լռել:




Քոչարյանի զոհերը

Իսկ հարցերը շատ էին՝ ինչպես եղավ, որ մեր տղան ինքնասպան եղավ, ո՞ւմ հետ է խնդիր ունեցել, ո՞վ է հորինել ինքնասպանության մասին հեքիաթը, ինչպե՞ս կարող է մարդը մի ձեռքով ավտոմատը վերևից կրծքին պահած, ինքնասպան լինել, արձակելով երկու կրակոց:


Ըստ նախնական տեղեկության, որը շրջանառվում է, Վահրամ Ավագյանը երկու անգամ է կրակել իր վրա: Առաջին անգամ մենահատ կրակոց է արձակել, երկրորդ անգամ՝ ավտոմատ: Դա տեղի է ունեցել մարդաշատ վայրում: Զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանը Forrights.am-ին հայտնեց, որ Վահրամ Ավագյանն ինքն իրեն սպանել է ուսումնական զորամասում, մի կողմ հեռանալով:




Այդ ժամանակ տարածքում 30-35 զինծառայողներ կային: Սա, թերևս, այս ողբերգական պատմության ամենաանհասկանալի ու անհավանական կետն է, ու եթե իրոք, այդպես է եղել, եթե զինվորներից ոչ մեկը չի փորձել խանգարել նրան, նշանակում է՝ մենք չունենք բանակ:

«Ի՞նչ ինքնասպանություն, գլուխը կերել են: Գաղութ են սարքել, ներքին կարգով գործ են անում, մեկին պետք է բռնեն դատեն, որ վերջ տան էս ինքնասպանություններին», — բղավում էին բարկացած տղամարդիկ:

Վահրամ Ավագյանի մահվան լուրը տարածվեց հունվարի 30-ին: Քննչական կոմիտեն հայտնեց. «Հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»:

Քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»:


Հարազատներին այս վարկածը վիրավորում է: «Իմ տղայի դեպքից մի օր առաջ ասեցին, էս ինչ թվին ծնված երեխա՝ ինքնասպան, դրանից հետո՝ էլի մի երեխու մասին ասին՝ ինքնասպան, հիմա էլ իմ տղան, տենց բան լինո՞ւմ ա», — հարցնում է մահացածի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Նա պատմում է, որ որդին մահից մի քանի րոպե առաջ խոսել է եղբոր հետ: «Ասում եմ, Վահան ջան, քո աղբերը սաղ սալամաթ քո հետ խոսաց, հինգ րոպեի մեջ տենց բան ա՞ պատահում»:

Նա նաև նկատել է, որ որդու աչքի տակը կապտած է եղել, քիթը, կարծես, ջարդած լինի: Նվարը չորս որդի ուներ: Բոլորը ծառայել են: Չորրորդը Վահրամն էր: Ծառայեց ընդամենը 6 ամիս:

«Հեռուստաալիքներից մինչև սոցիալական ցանցեր՝ բոլորը խոսում են ինքնասպանության մասին, բայց որտեղի՞ց է այդ վարկածը: Ես ներկա եմ եղել դիահերձմանը, ես տեսել եմ, որ այդ դիրքով՝ վերևից ներքև, մարդը չի կարող ինքն իրեն սպանի», — վրդովվում է տղայի հայրը:

Բոլոր հարազատները միակարծիք էին, որ կատարվածը սպանություն է: Միաբերան պատմում էին, որ Վահրամ Ավագյանը թույլ տղա չէր, ինքն իրեն չէր սպանի, միաբերան արդարություն էին պահանջում, որի համար պատրաստ են պայքարել: Ոմանք էլ հիշում էին եզդի զինվորին, որի համագյուղացիները օրեր առաջ ամբողջ գյուղով գնացին Նիկոլի մոտ:


Today, in the Haytagh village of Armavir, a farewell to Artsakh Defense Army Vahram Avagyan was held. He died on January 30 in a military unit. After hours of investigation, the suicide bomber was labeled a suicide bomber, and mournful and angry.

There was a commotion in the village. People were furiously attacked, questioning the representatives of the military commissariat. They had come to attend the boy’s funeral, but were stoned to death by angry residents of Haytag. They could not find words to tell them, or they were instructed to remain silent.

And the questions were many: how did our son commit suicide, who had problems with him, who invented the tale of suicide, how could a man with a handgun hold himself above his chest, commit suicide by firing two shots? :

According to preliminary information that is circulating, Vahram Avagyan shot himself twice. He fired a single shot for the first time, an automatic shot the second time. It happened in a crowded place. Nikolay Mkhitaryan, the commander of the military unit, told Forrights.am that Vahram Avagyan had killed himself in a training unit, leaving him alone.

At that time there were 30-35 servicemen in the area. This is perhaps the most incomprehensible and improbable point in this tragic story, and if that was the case, if none of the soldiers tried to interfere with it, it means we have no army.

“What a suicide, their head eaten. They have built a colony, they are doing their job internally, they have to arrest someone to put an end to these suicides, ”the angry men shouted.

Сообщение Սուգ ու ցասում․ Զինծառայողը ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սարսափելի է․ Անհնար է դիտել առանց արցունքների появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->