>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան  էջում գրել է․

ՀՀԿ-ի մեռելաբուծարանը․ Մուտքը միայն սպիտակ մեխակներով




Քոչարյանի զոհերը

Մերժված ՀՀԿ-ի էլիտան խիստ մտահոգ է, որ քաղաքական դիակների հավաքատեղի դարձակ կուսակցության գրասենյակ մտագոհ այլ անձինք չեն այցելում։ Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան:
«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը: Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ, տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը»,- ասված է Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության հայտարարության մեջ։




Սա թերևս այն դեպք է, երբ հայտարարությունը կարդալիս չգիտես նյարդայնանաս, ծիծաղես թե լաց լինես։ Առանց հուզականության և հեգնանքի, միանգամայն անկեղծ, ժամեր շարունակ փորձեցի այնուամենայնիվ գտնել գեթ մեկ օգտակար խորհուրդ, որը ՀՀԿ-ն կարող է տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ցավոք չգտա։
Ի՞նչ խորհուրդ կարող է տալ ապազգային այն միավորը, որը 10 տարի լինելով իշխող կուսակցություն ապականել էր մեր պետությունը։


Ի՞նչ խորհուրդ կարող է տալ ապազգային այն միավորը, որը շարքային քաղաքացուն ուղղակի ստիպում էր անվերադարձ լքել հայրենիքը։

Ի՞նչ խորհուրդ կարող է տալ ապազգային այն միավորը, որի ղեկավարը տոկոսներ խփելով, վերարտադրվում էր նախագահի պաշտոնում, այնուհետև «խփում» իր քաղաքացիներին հասցնելով ծայրահեղ աղքատության։


Ու այսօր խփող խմբավորումը բացել է հանրային ընդունարան։ Ընդունարան և գրասենյակ որտեղ քաղաքական դիակներ են։ Այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ քաղաքական դիակների հավաքատեղին անհնար է կոչել դիահարձարան։


ՀՀԿ-ի ընդունարանը բացառիկ է։ Բացառիկ է, քանզի ի տարբերություն դիահերձարանի, նորաբաց ընդունարանն ունի բոլորովին այլ նպատակ, այն է նոր քաղաքական մեռելների բուծելը։
Կարող է տարօրինակ թվալ, բայց քաղաքացիների մեռելաբուծարան այցելելն ամենևին էլ վտանգավոր չէ, եթե պահպանվի կարևոր նախապայմանը։

Մեռելաբուծարան մուտք գործելիս սիպտակ մեխակների առկայությունը պարտադիր է։ Անցավորների հետևից չի կարելի վատը խոսել կամ անարգել նրանց հիշատակը։ Ուստի վառ թող մնա բոլոր ՀՀԿ-ականների հիշատակը։

Сообщение ՀՀԿ-ի մեռելաբուծարանը․ Մուտքը միայն սպիտակ մեխակներով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->