>

Նյու-Ջերսիում իտալացի մի տղամարդ էր ապրում:

Երբ գարունը բացվեց, նա ցանկացավ լոլիկ աճեցնի, ինչպես մյուս տարիների ընթացքում էր արել, բայց այս անգամ նա արդեն դժվարանում էր աշխատել, և հողատարածքն էլ փոքր չէր:

Իսկ նրա միակ տղան՝ Վինսենտը, բանտում էր:




Քոչարյանի զոհերը

Հայրը որոշեց նամակ գրել տղային և կիսվել նրա հետ իր խնդիրներով:




«Թանկագին Վինսենտ, ես շատ տխուր եմ, քանի որ այս տարի ի վիճակի չեմ լինի լոլիկ աճեցնել մեր հողամասում:

Ես արդեն շատ ծեր եմ հողը փորելու համար:

Ես գիտեմ, եթե դու ինձ հետ լինեիր, ամեն խնդիր կլուծվեր:

Ես հաճախ հիշում եմ հին և բարի ժամանակների մասին: Սիրում եմ քեզ: Քո հայրիկ»:


Անցավ մի քանի օր, և ծերուկը նամակ ստացավ որդուց:

«Թանկագին հայրիկ, մի փորիր այդ հողամասը: Քանի որ հենց այդտեղ են թաղված մարմինները:

Գրկում եմ: Քո որդի՝ Վիննի»:


Հաջորդ օրն առավոտյան 4-ին, եկան ոստիկանության աշխատակիցները:

Նրանք փորեցին ամբողջ հողամասը՝ թաղված մարմինները գտնելու նպատակով:

Բայց ոչինչ չգտան, և ներողություն խնդրելով ծերունուց, հեռացան:

Եվ հենց այդ օրը իտալացին ևս մեկ նամակ ստացավ որդուց:

«Սիրելի հայրիկ, այժմ դու կարող ես տնկել լոլիկները: Սա այն ամենն էր, ինչ կարող էի անել քեզ համար:

Համբուրում եմ: Վիննի»

Աղբյուր

Сообщение Այս ծեր տղամարդը նամակ գրեց բանտում գտնվող իր որդուն, որ այլևս ի վիճակի չէր միայնակ աշխատելու появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->