>

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգա Հայաստան: Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ի աղբյուրը: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ նրա անունը ուղեւորների ցանկում է, եւ  նա Հայաստանում կլինի վաղը՝ ապրիլի 21-ի լույս 22-ի գիշեր: ՀԺ-ի խնդրանքին լուսանկար տրամադրել ուղեւորների ցանկից, աղբյուրը մերժեց:




Քոչարյանի զոհերը





Սերժ Թանկյանն ավելի վաղ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ զրույց էր ունեցել #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս չէր ասել՝ Թանկյանը գալու է, թե՝ ոչ: Նա նշել էր, որ երաժիշտն ինքը կհայտնի իր որոշման մասին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->