>

«Ողջ-առողջ տղերքին տանում են բանակ, սպանած ուղարկում տուն, հետն էլ ծնողներին պարտադրում, որ հավատան, թե իրենց երեխան ինքնասպան է եղել»,- ասում է հունվարի 30-ին ՊԲ-ում «ինքնասպանություն» գործած ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հորեղբայրը՝ Վարդան Ավագյանը։

Զինվորի ընտանիքն ու ծանոթ-բարեկամները չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Հորեղբայրն ասում է՝ զրկանքների ու դժվարությունների միջով անցած տղա էր, ուժեղ, համարձակ, իր վրա ձեռք չէր բարձրացնի։




Քոչարյանի զոհերը

«Ստացած վնասվածքներն ինքնասպանության հետ կապ չունեն։ Դրանք սպանության հետքեր են։ Երկու փամփուշտն ուսից մի քիչ ներքեւ մտել, պոչկաներով դուրս է եկել։ Նման վիրավորում ստանալու համար պետք է ավտոմատը վերեւից  պահել․ դատաբժիշկը եւս հաստատեց, որ ավտոմատը վերեւ պահած դիրքից են կրակել»,- պատմում է զինվորի դիահերձմանը ներկա գտնված հարազատներից մեկը։




Ազգականներին զայրացրել է Արցախի ՊԲ փոխնախարարի պնդումը, թե Վահրամ Ավագյանն «ինքնասպանվել» է ավտոմատը ներքեւ պահած դիրքով։ «Փոխնախարարի նկարագրածով հնարավոր չէ, որ փամփուշտը վերեւից մտնի, ներքեւից դուրս գա․․․ Մեզ ո՞ւմ տեղն է դրել․ կարո՞ղ է զենք չենք վերցրել, պատերազմ չենք գնացել․․․ Հետն էլ վկայակոչում է 35 զինվորներին, թե, իբր, տեսել են, որ էդ դիրքով է կրակել։ Ինչի չե՞նք հասկանում, որ զինվորը հրամանատարության հրահանգն է կատարում։ Հրամկազմն ասել է՝ ինչ ասեն, զինվորներն էլ կրկնում են»։ Զինվորի ընտանիքն ու հարազատները գրեթե վստահ են, թե ով է կանգնած ողբերգության թիկունքում։ Նրանց հասած կցկտուր տեղեկությունների համաձայն, դեպքին նախորդել են լեզվակռիվն ու վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցով՝ բոլորի աչքի առաջ։


«Զորամասում բոլորն էլ տեսել են, թե ով է կրակել։ Չեն ասում, որովհետեւ Շմայսի տղան է․ թաքցնելու պատճառ ունեն։ Հերիք չի սպանել են, մի բան էլ ինքնասպանի պիտակ են կպցրել։ Ամոթ է, չի կարելի ջահել տղայի հետեւից էդ անունը կպցնել։ Բա ծնողներն էդ պիտակով ո՞նց են ապրելու… Ում դիակը բերեցին, ասեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչի գի՞ժ էին, որ իրենք իրենց վրա կրակում էին։ Եթե գիժ էին, ո՞նց տարաք բանակ, բա բժշկական կամիսիան չտեսա՞վ․․․»,- ասում էին սգակիրները։

Նրանց վիրավորել է նաեւ պաշտոնյաների մեղադրանքը, թե կոշտ քննադատություններով խայտառակում են բանակը։ «Բանակը դուք եք խայտառակում, մենք ընդամենն ուզում ենք, որ նման երեւույթներն արմատախիլ արվեն զինուժից, որ մեր երեխաներին բանակ ճանապարհելուց ոչ թե վախենանք, այլ հպարտանանք․․․ Իսկ դուք ի՞նչ եք անում․ դեպքի առաջին իսկ օրվանից ինքնասպանության հոդված եք կպցնում  եւ ուղղորդված քննություն տանում։ Բանակը զոն եք սարքել, գողականներին էլ՝ չաստ նայող։ Սպանություններն ինքնասպանության տակ սղղացնում եք ու ծանր քար դնում նրանց ընտանիքների գլխին»։


Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել կրծքավանդակի շրջանում եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ մահացել է։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Сообщение Բանակը զոն եք սարքել, գողականներին էլ՝ չաստ նայող появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->